Ագնի-V | |
---|---|
Կարգ | Միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ |
Կոնստրուկտոր | DRDO |
Փորձարկման սկիզբ | 2012 |
Սկսել է օգտագործվել | 2014 |
Արտադրող | Bharat Dynamics Limited |
Արտադրման տարիներ | 2014 |
Հիմնական օգտագործողներ | |
Հիմնական մոդել | Ագնի-I |
Կրակի Հեռահարություն | 6000 կմ |
Ագնի-V, հնդկական եռաստիճան միջմայրցամաքային հրթիռ։ Մշակվել է հնդկական DRDO կազմակերպության կողմից։
Այս հրթիռի մշակումը Հնդկաստանին թույլ է տալիս թիրախավորել ավելի քան 5500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախները, ինչը էապես բարելավում է երկրի ռազմավարական դիրքը։ Հրթիռի առաջին փորձարկումը տեղի է ունեցել 2012 թվականի ապրիլի 19-ին Վիլեր կղզուց[1]։ Առաջին արձակումը ծրագրված էր ապրիլի 18-ին, բայց եղանակով պայմանավորված այն մեկ օրորվ հետաձգվեց։ Եզրափակիչ փորձարկումը եղել է 2015 թվականի սկզբին։