Ագրակ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Երզնկայի գավառում։ Գյուղը պատկանում էր եկեղեցուն։
Գյուղը հնում ավան է եղել և մտել է Բարձր Հայքի Եկեղյաց գավառի մեջ։ Ագրակում է ծնվել Կիրակոս Երզնկացին (1270-ական թթ.)։
Գյուղը թուրքերի կողմից ավերվել և ամայացվել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին[1]։