Ագրեսոր

Ագրեսոր (անգլ.՝ Aggressor), ագրեսիա իրականացնող պետությունը։ Երբեմն օգտագործվում է նախահարձակ տերմինը։ Իբրև ագրեսոր կարող են հանդես գալ օրինակ, ռազմական օգնության մասին պայմանագրով կապ­ված մի խումբ պետություններ։ Նման դեպքում, սակայն, կարևոր է, որպեսզի այդ խմբի յուրաքանչյուր պետություն փաստացի մասնակցի ագրեսիայի իրականացմանը։

  • Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
  • Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ, Երևան
  • А․ Б. Барихин «Большой юридический словарь», 2002 թ, Москва