Ադա (վեպ)

Ադա
անգլ.՝ Ada or Ardor: A Family Chronicle
Առաջին հրատարակչության շապիկը
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվեպ
Ձևվեպ
ՀեղինակՎլադիմիր Նաբոկով
Երկիր ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
Գրվել է1959-1969
ՀրատարակչությունMcGraw-Hill
Հրատարակվել է1969

«Ադա», Վլադիմիր Նաբոկովի գիրքը՝ գրվել է ԱՄՆ-ում՝ անգլերենով, սակայն լայնորեն կիրառում է ռուսերեն և ֆրանսերեն։ Ստեղծագործության ժանրը՝ այլընտրանքային պատմություն։ Վեպը գրվել է Սառը պատերազմի բուռն շրջանում և առաջին անգամ հրապարակվել է 1969 թվականին՝ ԱՄՆ-ում՝ McGraw-Hill հրատարակչության կողմից։

Հիմքում ընկած է Վանայի և Ադայի սերը 12 տարեկանից մինչև ծերություն, որը, ըստ երևույթին, համարվում է, ինցեստ, քանի որ նրանք քույր ու եղբայր են, չնայած ոչ պաշտոնական։ Վեպի հանգույցը հագեցած է բարդ խաչմերուկներով և արտաքին հղումներով։

Հենց գործողությունը ընթանում է ոչ թե Երկրի վրա, այլ Անտի-Տերրեում (Երկրի հակոտնյա-համանմանը), որտեղ շշուկներ են պտտվում Տերրիի գոյության մասին։ Բոլոր երկրները գտնվում են ոչ Երկրի վրա («Տերրեի»), իսկ էլեկտրականությունն արգելված է, նույնիսկ դա անվանել պետք է. «ալաբիր»։ Հեռախոսն աշխատում է ջրի տակ, դրա համար «ալլոյի» փոխարեն ասում են «ջրի մոտ» (բառախաղ. ֆրանսերենում «allô!»-ն և «à l'eau»-ն միանման են հնչում)։

Մոլորակում ղեկավարում են անգլիալեզու ազգեր. արևելյան կիսագնդում Բրիտանական կայսրությունն է, արևմտյան մասում՝ ինչ-որ Էստոտիա, Ռուսաստանի համադրումը և ԱՄՆ-ը։ Հենց հեղինակի կողմից վեպում արած խմբագրումը ասում է, որ Էստոտիան ստեղծվել է Էստոտի-Էստոտիլանդիի մասին լեգենդից, որտեղ ապրում են շատ խելացի մարդիկ, իսկ հենց ինքը գտնվում է Լաբրադոր թերակղզում։ Գործնականում ԽՍՀՄ-ին պատկանող տարածքի մասը զբաղեցված է Ոսկե հորդայով, որը մնացած աշպարհից առանձնացված է «Ոսկե վարագույրով»։ Ոսկե հորդայի բնակիչները թաթարներ են, նրա դաշնակիցը Չինաստանն է։ Ռուս-անգլո-սաքսոնական խաղաղությունը նրա դեմ է բերում այսպես կոչված «Ղրիմի երկրորդ պատերազմը»։

Վանը խելագարների ցնդաբանություններով վեպ է կազմում անհայտ Երկրի մասին, որտեղ կա ֆաշիզմ, սակայն չկա Ոսկե հորդան։ Այդ շարադրությունը համարվում է նույն ժանրի ստեղծագործություն, ինչ «Ադան» է՝ այլընտրանքային պատմություն։

Սեփական սյուժեն ընտանեկան երկար առասպել է, որը պատմում է Վանի և Ադայի կյանքի մասին։ «Արգելված» սերը, որը առաջացավ բառացիորեն մանկական տարիքում, ամբողջ կյանքի ընթացքում անցավ կարմիր կտորով։ 1000 պատճառ՝ ներքին և արտաքին, խանգարում են, որ եղբայրը և քույրը կարողանան ապրել միասին և սիրել միմյանց։ Եվ միայն խոր ծերության շրջանում են Վանը և Ադան գտնում միմյանց։

Վեպում դժվար ալյուզիայի օրինակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնչում է «անկրկնելի հանճարի» երգը.

Nadezhda, then I shall be back,
when the true batch outboys the riot.

Թարգմանությունը գրեթե անիմաստ է. մոտավորապես հետևյալ կերպ. Հույս, ես կվերադառնամ, երբ արդար տեսակի մարդիկ ավելի բազմաքանակ կլինեն, քան խռովարարները։ Սակայն իրականում հնչունաբանորեն ասվում է Բուլատ Օկուջավայի հայտնի տեքստը.

true batch outboys the riot = փողահարը նահանջ է երգում։

Ազդեցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Արդիս», կալվածքի անվանումը, որտեղ անցել է Ադայի մանկությունը, օգտագործվել է Կարլ Փրոֆֆերի կողմից իր հրատարակչության անվանման համար, որտեղ առաջին անգամ ռուսերեն հրատարակվել են Վ. Նաբոկովի շատ անգլիալեզու վեպեր և վերահրատարակվեցին ռուսալեզու ստեղծագործությունների մինչպատերազմյան ժամանակներում։
  • Կալվածքի, ինչպես և հերոսուհու անունը, «Իլիոն» վեպում փոխառել է Դեն Սիմմոնսը։