Ադամ Մորտոն | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 22, 1945 |
Մահացել է | հոկտեմբերի 22, 2020[1] (75 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | փիլիսոփա և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Ալբերտայի համալսարան, Բրիստոլի համալսարան և Բրիտանական Կոլումբիայի համալսարան |
Գործունեության ոլորտ | լեզվի փիլիսոփայություն[2] |
Անդամակցություն | Կանադայի թագավորական ընկերություն և Aristotelian Society? |
Ալմա մատեր | Փրինսթոնի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[2] |
Պարգևներ | |
Կայք | fernieroad.ca/a |
Ադամ Մորտոն FRSC (անգլ.՝ Adam Morton, ծնյալ Ջոն Ադամի Ղարիբյան, անգլ.՝ John Adam Garibian, ապրիլի 22, 1945 - հոկտեմբերի 22, 2020[1]), հայկական ծագումով կանադացի փիլիսոփա։ Իր ուսումնասիրություններում ուշադրության կենտրոնում է պահել այն հարցերը, թե ինչպես ենք մենք հասկանում միմյանց վարքագիծը առօրյա կյանքում, ընդ որում՝ շեշտը դրել է համագործակցային գործունեության մեջ փոխըմբռնելիության դերի վրա։ Նա աշխատություններ է գրել նաև բարոյագիտության, որոշումների կայացման, լեզվի փիլիսոփայության և իմացաբանության թեմաներով։ Նրա վերջին աշխատանքներից մեկը վերաբերում էր մեր բառապաշարին՝ մեր մտածողությունը գնահատելու և վերահսկելու տեսանկյունից։
Մորտոնը 1980-2000 թվականներին փիլիսոփայության պրոֆեսոր է եղել Մեծ Բրիտանիայում՝ Բրիստոլի համալսարանում։ Իր գիտա-մանկավարժական կարիերան ավարտել է Կանադայում՝ Բրիտանական Կոլումբիայի համալսարանում։ 1998–1999 թվականներին եղել է Արիստոտելյան ընկերության նախագահ[3]։ 2006 թվականին ընտրվել է Կանադայի թագավորական ընկերության անդամ[4]։
Մորտոնի հեղինակած ուշագրավ աշխատություններից են հետևյալները.
Ադամ Մորտոնը հեղինակ է նաև երկու դասագրքի՝ A Guide Through the Theory of Knowledge (2002) և Philosophy in Practice (2003).[5]: Բացի այդ, նա Սթիֆեն Սթիչի հետ համագործակցելով՝ խմբագրել է Benacerraf and His Critics (1997) գիրքը[6]։
Նախորդող: Ջոն Քոթինգհեմ |
Արիստոտելյան ընկերության նախագահ 1998–1999 |
Հաջորդող: Դևիդ Ուիգինս |
|