![]() Դիակաբին 2016 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 5, 1996[1][2] (28 տարեկան) | ||
Ծննդավայր | Այաչչո | ||
Հասակ | 184 սմ | ||
Քաշ | 65 կգ | ||
Դիրք | հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 11 | ||
Պատանեկան կարիերա | |||
2003-2004 |
![]() | ||
2004 |
![]() | ||
2004-2005 |
![]() | ||
2005-2006 |
![]() | ||
2006-2009 |
![]() | ||
2009-2015 |
![]() | ||
2015-2016 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2013-2014 |
![]() | 18 | (3) |
2015-2017 |
![]() | 15 | (0) |
2016-2017 |
![]() | 25 | (4) |
2017-2018 |
![]() | 22 | (2) |
2018-ներկա |
![]() | 2 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2017-2018 |
![]() | 4 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ադամա Դիակաբի (ֆր.՝ Adama Diakhaby, հուլիսի 5, 1996[1][2], Այաչչո), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Հադերսֆիլդ Թաունի կազմում։ Խաղում է հարձակվողի դիրքում[3]։
Դիակաբին Կանի ակադեմիայի սան է։ 2015 թվականի նոյեմբերի 8-ին նա միացավ Ռենին։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2016 թվականի օգոստոսի 14-ին՝ փոխարինման մտնելով Նիսի դեմ խաղում[4][5]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 27-ին՝ Մոնպելիեի դեմ խաղում[6]։ Սեպտեմբերի 30-ին Դիակաբին խփեց Գենգանի դեմ խաղի միակ գոլը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[7]։ 2017 թվականի մայիսի 20-ին նա դուբլ ձևակերպեց Մոնակոյի դեմ խաղում, սակայն Ռենը պարտվեց 2-3 հաշվով[8]։ Իր առաջին մրցաշրջանում Դիակաբին անցակցրեց 29 հանդիպում՝ դառնալով 5 գոլի հեղինակ[9]։
2017 թվականի օգոստոսի 2-ին Դիակաբին 5 տարվա պայմանագիր կնքեց Մոնակոյի հետ[10][11][12]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 13-ին՝ Դիժոնի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[13]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 27-ին՝ Օլիմպիկ Մարսելի դեմ խաղում[14]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց սեպտեմբերի 13-ին՝ Չեմպիոնների Լիգայի ՌԲ Լայպցիգի դեմ խաղում[15]։ 2018 թվականի հունվարի 16-ին Դիակաբին գոլի հեղինակ դարձավ Նիսի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[16]։ Ապրիլի 28-ին նա հեռացվեց խաղադաշտից Ամյենի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման ավելացված ժամանակում[17]։ Մոնակոյի կազմում Դիակաբին անցկացրեց 30 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[18]։
2018 թվականի հուլիսի 20-ին Դիակաբին 3 տարվա պայմանագիր կնքեց Հադերսֆիլդ Թաունի հետ[19][20][21]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 11-ին՝ փոխարինման մտնելով Չելսիի դեմ խաղում[22][23]։
Դիակաբին իրավասու է ներկայացնել Ֆրանսիան և Սենեգալը միջազգային ասպարեզում[24]։ Իր դեբյուտը Ֆրանսիայի մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականում նշեց 2017 թվականի հունիսի 5-ին՝ Ալբանիայի դեմ ընկերական խաղում[25]։
2018 թվականի օգոստոսի 24-ի դրությամբ[26]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Կան B | 2013–14 | Ազգային առաջնություն 3 | 18 | 3 | — | 18 | 3 | |||||
Ռեն B | 2015–16 | 11 | 0 | 11 | 0 | |||||||
2016–17 | Ազգային առաջնություն 2 | 4 | 0 | 4 | 0 | |||||||
Ընդհանուր | 15 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 15 | 0 | ||
Ռեն | 2016–17 | Լիգա 1 | 25 | 4 | 2 | 1 | — | 2 | 0 | 29 | 5 | |
Մոնակո | 2017–18 | 22 | 2 | 0 | 0 | 5 | 0 | 3 | 1 | 30 | 3 | |
Հադերսֆիլդ Թաուն | 2018–19 | Պրեմիեր Լիգա | 2 | 0 | 0 | 0 | — | 0 | 0 | 2 | 0 | |
Կարիերայի ընդհանուր | 82 | 9 | 2 | 1 | 5 | 0 | 5 | 1 | 94 | 11 |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադամա Դիակաբի» հոդվածին։ |
|
|