Թվական | ապրիլի 26-ապրիլի 28, 1799 թվական |
---|---|
Մասն է | Երկրորդ կոալիցիայի պատերազմ |
Վայր | Ադդա գետ, Հյուսիսային Իտալիա |
Հակառակորդներ | |
Ֆրանսիա | Ռուսաստան Ավստրիական կայսրություն |
Հրամանատարներ | |
Ժան Վիկտոր Մորո | Ալեքսանդր Սուվորով |
Կողմերի ուժեր | |
28 հազար մարդ | 43 հազարդ մարդ |
Ռազմական կորուստներ | |
2,5 հազար զոհ 5 հազար գերի | 2 հազար զոհ |
Ընդհանուր կորուստներ |
Ադդա գետի ճակատամարտ, ճակատամարտ, որը տեղի է ունեցել 1799 թվականի ապրիլի 15-ից 28-ը Ռուսական կայսրության և նրա դաշնակից Ավստրիական կայսրության և Ֆրանսիայի միջև։ Այս ճակատում ավստրո-ռուսական զորքերը գլխավորում էր նշանավոր հրամանատար Ալեքսանդր Սուվորովը, իսկ Ֆրանսիայի ուժերի հրամանատարը Ժան Վիկտոր Մորոն էր։ Այս ճակատամարտը առաջին խոշոր հաղթանակն էր իտալական քարոզարշավի դեմ։
Ճակատամարտի սկիզբը դրվեց այն ժամանակ երբ ռուս-ավստրիական բանակի հրամանատար Ալեքսանդր Սուվորովի ուժերը գրավեցին իտալական Բրեշիա և Բերգամո քաղաքները։ Ֆրանսիական ուժեր ուղարկվեցին ռուսական առաջխաղացումը կանխելու համար և Հյուսիսային Իտալիայի Ադդա գետի մոտ տեղի ունեցավ խոշոր ճակատամարտ։
Ռուսական և Ավստրիական կայսրության զորքերը հեշտությամբ ջախջախեցին Ֆրանսիական բանակի զինվորներին և հաղթանակ տարան ճակատամարտում։ Ճակատամարտի վերջակետը դրվեց Միլանում։ Ռուսական զորքերը Միլանում հեռացան Ավստրիայի զորքերից և ճակատամարտը ավարտվեց։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադդա գետի ճակատամարտ» հոդվածին։ |
|