Ադրբեջանի խորհրդայնացում

Ադրբեջանի խորհրդայնացում
Թվական1920, ապրիլի 281920, մայիսի 1
Մասն էՌուսաստանի քաղաքացիական պատերազմ
ՎայրԲաքու, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն
ԱրդյունքՍոցիալիստական կարգերի հաստատումը Ադրբեջանում
Հակառակորդներ
Ռուսաստանի Խորհրդային Դաշնային Սոցիալիստական Հանրապետություն ՌԽԴՍՀ
Ադրբեջանի կոմունիստներ
Ադրբեջան Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն
Հրամանատարներ
Ռուսաստանի Խորհրդային Դաշնային Սոցիալիստական Հանրապետություն Միխայիլ Լևանդովսկի
Ռուսաստանի Խորհրդային Դաշնային Սոցիալիստական Հանրապետություն Միխայիլ Եֆրեմով
Ռուսաստանի Խորհրդային Դաշնային Սոցիալիստական Հանրապետություն Չինգիզ Իլդրիմ
Ադրբեջան Սամեդ բեկ-Մահմեդարով
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ
Ընդհանուր կորուստներ

Բաքվի գործողություն, նաև կոչվել է Ապրիլյան հեղափոխություն[1] (ադրբ.՝ آ ﭘﺭﻳﻞ ﺍﻧﻘﻼﺑﯽ), կամ Ադրբեջանի օկուպացում[2], Բաքվում ապստամբած ադրբեջանցի բոլշևիկների հետ սերտ համակարգման մեջ իրականացրած 11-րդ Կարմիր բանակի զորամիավորումների և Վոլգա-Կասպյան ռազմական նավատորմի Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության կառավարության տապալման և երկրում խորհրդային իշխանության հաստատման նպատակով իրականացրած հարձակվողական գործողություն։

1919-1920 թվականների ընթացքումը Ադրբեջանը ապրում էր խոր քաղաքական և սոցիալ-տնտեսական ճգնաժամ։ Գավառներում տղեի էին ունենում զինված հակամարտություններ տարբեր քաղաքական, սոցիալական խմբավորումների միջև[⇨]: Միաժամանակ, ընդհատակում, 1918 թվականին խորհրդային իշխանության տապալման պահից սկսած, ակտիվ գործում էին Ադրբեջանի տարբեր սոցիալիստական կուսակցություններ և կազմակերպություններ[⇨]: Սեփական քաղաքական նպատակներին հասնելու համար 1920 թվականի փետրվարին դրանք միավորվում և հիմնադրում են Ադրբեջանի կոմունիստական կուսակցությունը (բոլշևիկներ)՝ ԱԿԿ(բ)-ն [⇨]:

1920 թվականի ապրիլին 11-րդ Կարմիր բանակի զորամիավորումները, ջարդելով Կամավորական բանակը Հյուսիսային Կովկասում, մոտենում են Ադրբեջանի սահմանին[⇨]: Ադրբեջանի բոլշևիկները այդ պահին պատրաստվում էին զինված ապստամբության[⇨], որը սկսվել է ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը[⇨]: Բաքվում ապստամբությանը զուգահեռաբար, խորհրդային զրահագնացնքների մի խումբ անցնում է Ադրբեջանի սահմանը և հաջողակ արշավ է կատարում թշնամու խոր թիկունքում[⇨]:

Մայրաքաղաքի կարևորագույն օվյեկտները վերահսկողության տակ վերցնելով, բոլշևիկները Ադրբեջանի կառավարությանը և խորհրդարանին իշխանությունը փոխանցելու վերջնագիր են ներկայացնում։ Խորհրդարանը իր արտահերթ նիստի ընթացքում քվեարկում է այդ վերջնագրի ընդունման և բոլշևիկների կողմից ձևավորված Ադրբեջանի ժամանակավոր ռազմահեղափոխական կոմիտեին (Ադրհեղկոմ) իշխանության փոխանցման համար։ Երկրի տարածք ներխուժած 11-րդ Կարմիր բանակի զորամիավորումների աջակցությամբ, նոր իշխանությունը կարճ ժամանակի ընթացքում վերահսկողության տակ է առնում Ադրբեջանի այլ տարածքները[⇨]: Այդ իրադարձությունների գլխավոր արդյունք է դառնում Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության տապալումը, Կոմունիստական կուսակցության առաջնորդությամբ խորհրդային իշխանության հաստատումն ու Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության հռչակումը։

Ձախ շարժումը և Ադրբեջանը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալիստների գործունեությունը խորհրդային իշխանության տապալումից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

1918 թվականի հուլիսին խորհրդային իշխանությունը Բաքվում տապալվում է, իսկ քաղաքը դառնում է Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք։ Սակայն ընդհատակում գործում էին բոլշևիկներին ընդդիմադիր սոցիալիստական կողմնորոշման տարաբնույթ կուսակցություններ և կազմակերպություններ («Գումմեթ» և «Ադալյաթ» կազմակերպությունները)։ Սկբնապես դրանք շատ ուժասպառ էին։ Միայն 1918 թվականի օգոստոս-սեպտեմբերին Բաքվի նվաճման ժամանակ սպանվել է «Ադալյաթի» շուրջ 100 անդամ, 95-ը բանտարկվում է, իսկ կենդանի մնացածները և ձերբակալությունից խուսափածները անցնում են անօրինական դրության[3]։ Խորհրդային իշխանության տապալումից հետո «Գումմեթ» կազմակերպությունը բոլորովին ջախջախվում է, հաջողվելով միայն 1918 թվականի երկրորդ կեսից սկսել վերականգնվելը[4]։

Ի տարբերություն «Գումմեթի» բոլշևիկյան թևի, դրա մենշևիկյան ուղղությունը մասնակցել է Ադրբեջանի անկախության հռչակմանը և Ադրբեջանի ազգային խորհրդում սեփական խմբակցություն է կազմել[5]։ Իր աշխատանքը 1918 թվականի դեկտեմբերին սկսած Ադրբեջանի առաջին խորհրդարանում մենշևիկյան թևի ներկայացուցիչներ Սամեդ Աղա Աղամալը օղլուն, Ալիհեյդար Կարաևը, Ահմեդ-բեկ Պեպինովը, Կ. Ջամալբեկովը, Իբրահիմ Աբիլովը, Աքպեր-աղա Շեյխուլիսլամովը դարձել են Սոցիալիստական խմբակցության անդամ[5]։ Խորհրդարանի գործունեության մեջ զգալի ներդրում են կատարել պատգամավորներ Սամեդ Աղա Աղամալը օղլուն և Ալիհեյդար Կարաևը[6]։ Մենշևիկյան «Գումմեթի» որոշ ներկայացուցիչներ 1920 թվականին միացել են բոլևիկներին և դարձել են երկրում խորհրդային իշխանության հաստատման ակտիվ կողմնակիցներ[5]։

Շենք Բաքվում (Ազի Ասլանովի փողոց, 88ա), որտեղ 1919 մայիսին տեղի է ունեցել Ռուսաստանի կոմունիստական կուսակցության(բ) Կովկասյան երկրամասյին կոմիտեի գաղտնի ժողովը

1920 թվականի փետրվարի 12-ին, Բաքվում, կոմունիստական կազմակերպությունների առաջին համագումարում, հիմնադրվեց Ադրբեջանի կոմունիստական (բոլշևիկների) կուսակցությունը։ 1920 թվականի ապրիլի 28-ին Ադրբեջանի աշխատավորները 11-րդ կարմիր բանակի օգնությամբ տապալեցին մուսավաթական կառավարությունը և հաստատեցին խորհրդային իշխանություն։

1921 թվականի մայիսին խորհուրդների առաջին համագումարն ընդունեց հանրապետության առաջին սահմանադրությունը։

Ադրբեջանի խորհրդայնացումից հետո նրա կառավարությունը և Ռուսաստանի 11-րդ Կարմիր բանակի հրամանատարությունը վերջնագիր ներկայացրին Հայաստանի Հանրապետությանը։

Դրան հետևեց թուրք-թաթար-բոլշևիկ զինուժի ներխուժումը Ղարաբաղ, Զանգեզուր և Նախիջևան։ Կարմիր բանակի օգնությամբ Ադրբեջանը տիրեց Լեռնային Ղարաբաղին։ Նոյեմբերի 29-ին Հայաստանը խորհրդայնացավ, իսկ դեկտեմբերի 2-ին Դաշնակցությունը պաշտոնապես վայր դրեց իր լիազորությունները։

Ադրբեջանի Ժողկոմխորհի նախագահ Նարիման Նարիմանովը շնորհավորանք ուղարկեց Հայաստան՝ հայտնելով, որ այլևս որևէ տարածքային խնդիր չունի, և ճանաչում է Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը որպես Խորհրդային Հայաստանի անբաժան մաս։

Սամեդ բեկ-Մահմեդարով

1921 թվականին Թիֆլիսում կայացած հանձնաժողովի նիստում Հայաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Բեկզադյանը առաջարկեց Խորհրդային Հայաստանի տարածքային զիջումներ անել. Հայաստանին միացնել հայկական հոծ զանգվածներով բնակեցված շրջանները՝ Ախալքալաքը, Լոռին, Լեռնային Ղարաբաղը և այլն։ Վրաստանը և Ադրբեջանը դեմ արտահայտվեցին տարածքային փոփոխություններին։

Նրանց պաշտպանում էր հանձնաժողովի նախագահ Սերգեյ Կիրովը։ Համաձայնություն չկայացավ նաև վրաց-ադրբեջանական վիճելի հարցերում։ Հայաստանի ներկայացուցչի առաջարկով հարցը փոխադրվեց ՌԿԿ Կովկասյան բյուրո։ Լեռնահայաստանի կառավարության անկումից հետո Զանգեզուրը վերամիավորվեց մայր Հայաստանին։ Այլ ընթացք ու վախճան ունեցավ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը։ Հայաստանի կառավարությունը 1921 թվականի հունիսի 12-ին ընդունեց որոշում և Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Հայկական ԽՍՀ անբաժան մասը։

Գեորգի Օրջոնիկիձեն և Սերգեյ Կիրովը Ադրբեջանի Հեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովին խորհուրդ էին տալիս Լեռնային Ղարաբաղի հարցում ղեկավարվել էթնիկական սկզբունքով, այն է՝ Ղարաբաղի ոչ մի հայկական գյուղ չմիացվի Ադրբեջանին և, հակառակը, ոչ մի ադրբեջանական գյուղ չմիացվի Հայաստանին։ Ադրբեջանի ղեկավարությունը ճիշտ չէր համարում էթնիկական սկզբունքով սահմանաբաժանումը։

Այնուհետև Լեռնային Ղարաբաղի հարցը փոխադրվեց Կովկասյան բյուրոյի պլենում՝ Թիֆլիս, և նրա հուլիսի 4-ի նիստում որոշում ընդունվեց Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կազմի մեջ մտցնելու մասին։ Դրա դեմ բողոքեց Նարիմանովը, որից հետո հարցի լուծումը փոխադրվելու էր ՌԿ(բ) կ Կենտկոմ (Մոսկվա)։ Սակայն հաջորդ օրը՝ հուլիսի 5-ին, վերանայվեց այդ որոշումը՝ Լեռնային Ղարաբաղը թողնվեց Ադրբեջանի սահմաններում։ Դա պատճառաբանվում էր Ադրբեջանի հետ նրա տնտեսական կապերով։ Լեռնային Ղարաբաղը դառնալու էր ինքնավար մարզ՝ Շուշի կենտրոնով։ Որոշման այսպիսի շրջադարձային փոփոխությանը միջամտել էր Իոսիֆ Ստալինը։

Նախիջևանի գավառից Հայաստանի կառավարությունը հրաժարվել էր երկու անգամ՝ Ալեքսանդրապոլի (1920) և Կարսի պայմանագրերով (1921)։ 1925 թվականին, հաշվի առնելով հայերի բարձր տոկոսը երկրամասում, այնտեղ նույնպես հիմնվեց ինքնավարություն՝ Նախիջևանի ԻԽՍՀ՝ Նախիջևան կենտրոնով։ ԼՂԻՄ-ը հիմնադրվել էր 1923 թվականին՝ Շուշի, ապա՝ Ստեփանակերտ կենտրոնով։

1922 թվականի մարտի 12-ին Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի միջև կնքվեց ֆեդերատիվ միություն կազմելու պայմանագիր։ Միությունը 1922 թվականի դեկտեմբերի 13-ին վերածվեց Անդրկովկասյան Ֆեդերացիայի (ԱԽՖՍՀ), որը դեկտեմբերի 30-ին մտավ ԽՍՀՄ կազմի մեջ։

Անդրֆեդերացիայի վերացումից հետո, 1936 թվականի դեկտեմբերի 5-ին, Ադրբեջանը դարձավ միութենական հանրապետություն։ 1937 թվականի մարտի 14-ին ընդունվեց հանրապետության նոր սահմանադրությունը։

Սոցիալիստական շինարարության տարիներին Ադրբեջանը դարձավ առաջնակարգ արդյունաբերության երկիր։ Շարք մտան նոր, հարուստ նավթահանքեր։ Մեքենայացվեց և էլեկտրիֆիկացվեց նավթարդյունաբերությունը։ 1931 թվականին Ադրբեջանի նավթարդյունաբերությունը պարգևատրվեց Լենինի շքանշանով (այդ ժամանակ այն տալիս էր ԽՍՀՄ ամբողջ նավթի 60%)։ Զարգացավ գյուղատնտեսությունը։

Հայրենական մեծ պատերազմում Ադրբեջանից ֆաշիստական Գերմանիայի դեմ մարտի ելան հազարավոր քաղաքացիներ։ Նրանցից 114 հոգի արժանացան Խորհրդային Միության հերոսի կոչման, այդ թվում ավելի քան 40 ադրբեջանցիներ։ Աշխատավորների միջոցներով ստեղծվեցին տանկային շարասյուներ և ավիացիոն էսկադրիլիաներ։

Մարդիկ մեծ եռանդով աշխատում էին ռազմաճակատը վառելիքով, ռազմամթերքով և սնունդով ապահովելու համար։ Ետպատերազմյան տարիներին սկսվեց Ադրբեջանի տնտեսության ու մշակույթի նոր վերելքը։ Շարք մտավ Մինգեչաուրի հիդրոհանգույցը (1954), ստեղծվեցին Սումգայիթ, Մինգեչաուր, Դաշքեսան արդյունաբերական կենտրոնները։ Կառուցվեց Բաքու-Թբիլիսի-Երևան գազամուղը։

Տնտեսության ու մշակույթի հաջողությունների համար Ա. երկու անգամ (1935-ի մարտի 15, 1964-ի մայիսի 29) պարգևատրվել է Լենինի, իսկ Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության և Ադրբեջանի կոմունիստական կուսակցության հիսնամյակի առթիվ՝ Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով։

Ադրբեջանական ԽՍՀ-ն կազմավորվել է 1920 թվականի ապրիլի 28-ին։ 1922 թվականի մարտի 12-ից մինչև 1936 թվականի դեկտեմբերի 5-ը մտել է Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ԱԽՖՍՀ) մեջ, 1936 թվականի դեկտեմբերի 5-ից անմիջապես մտել է ԽՍՀՄ կազմի մեջ։

Իրադարձությունների գնահատում և բնույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1920-ականներին Ադրբեջանում լույս տեսնող գրականությունը անվանում էր նկարագրվող իրադարձությունները որպես «Ապրիլյան հեղափոխություն»[7][8][9][10]։ Այդ անվանման տակ Ադրբեջանում նշվում էր 1920 թվականի ապրիլի 28-ը։ Այդպես, ԱԿԿ(բ) Կենտկոմի 1935 թվականի մայիսին ընդունված պլենումի բանաձևը կոչվում էր «Ադրբեջանում Ապրիլյան հեղափոխության 15-ամյակի տոնման պատրաստվելու մասին»[1]։ 1937-1938 թվականներին բռնաճնշումներից ի վեր «Ապրիլյան հեղափոխություն» հասկացությունը անհետանում է կուսակցական և խորհրդային փաստաթղթերից, ինչպես նաև պարբերաբար անհետանում է նաև տպագիր հրատարակություններից[1]։

Ամերիկացի պատմաբան Ֆիրուզ Կազեմզադեի կարծիքով, այն փաստը, որ 11-րդ Կարմիր բանակը մտել է Ադրբեջան մինչև այն պահը, երբ իրեն դիմել են օգնության համար պաշտոնապես, իսկ Բաքվի բոլշևիկների գործողությունները կազմակերպվել են 11-րդ Կարմիր բանակի հետ սերտ համակարգման մեջ, վկայում է այն բանի մասին, որ «Մուսավաթի» կառավարության տապալումը տեղի է ունեցել «վերակենդանացված Ռուսաստանի ուժի շնորհիվ»[11]։ Իսկ Ադրհեղկոշի Մոսկվա ուղարկվող հեռագրերի նպատակն էր, իր կարծիքով, ադրբեջանական կառավարության տապալման որպես տեղի բոլշևիկների, այլ ոչ թե ռուսական օկուպացիայի, գործի ցուցադրումն էր։ Նա կարծում է, որ «Մուսավաթի» «ազգայնական ձգողությունը եղել է այնքան ուժեղ, որ ոչ մի ուժ Ադրբեջանի մեջ չէր կարող ընդդիմանալ դրան։ Միայն արտաքին ուժը կարող էր սրբել և կոմունիստներին դնել իշխող կուսակցության տեղը»[12]։

Չարլզ Ուորրեն Հոսթլերը[12], Մայքլ Սմիթը[13], Յորգ Բաբերովսկին[2] 11-րդ Կարմիր բանակի գործողությունները անվանում են «օկուպացիա»։ Ս.Ա. Ուիմբուշը գրում էր, որ ադրբեջանական պետությունը ուժով նվաճվել է եղել Կարմիր բանակի կողմից[14]. Ըստ ռուս հեղինակ Ալեքսանդր Շիրոկորադի, «խորհրդային զորքերի Ադրբեջան ներխուժումն իրականացվել է ստանդարտ բոլշևիկյան սցենարո՝ տեղի հեղկոմը նախաձեռնում է բանվորականության իրական կամ «վիրտուալ» ապստամբություն և միանգամից օգնության խնդրանքով դիմում է Կարմիր բանակին։ Այդ սխեմայով գործել են ավելի քան 50 տարի՝ 1956 թվականի ներխուժումն Հունգարիա, 1968 թվականին՝ Չեխոսլովակիա և այլն։»[15]

Խորհրդային Ռուսաստանի «ռազմական միջամտության» տեսակետը, խորհրդային հեղինակները պնդում էին, որ խորհրդային իշխանությունը Անդրկովկասի երեք հանրապետություններում հաստատել են տեղական տարրերը, իսկ ՌԽՖՍՀ զինված կազմավորումների խնդրի մեջ էր մտնում «եղբայրական ռուս ժողովրդի ինտերնացիոնալիստական օգնության տրամադրումը՝ սոցիալական և ազգային ազատմանը, ինչպես նաև Անդրկովկասի աշխատավորների անկախության պայքարը Անտանտայի կայսերականների և Թուրքիայի միջամտությունից վտանգազերծելու ցանկությունը»։ Խորհրդային ադրբեջանցի պատմաբան Ջամիլ Ղուլիևը իր կողմից կարծում էր, որ «խորհրդային իշխանությունը փաթաթված չէ ադրբեջանական ժողովրդին դրսի «արտաքին ուժերի» կողմից, ինչպես պնդում են բուրժուական պատմաբանները, այլ այն հաղթել է ադրբեջանական ժողովրդի ընդերքում հասունացած սոցիալական ուժերի հեղափոխական պայքարի շնորհիվ»[12]։

Գերմանացի պատմաբան Յորգ Բաբերովսկին կարծում է, որ գյուղական շրջաններում տեղի ունեցած հակամարտությունները, որոնք խորհրդային պատմաբանների կողմից դիտարկվում էին որպես հողատերերի և գյուղացիների միջև հակամարտություններ, որպես գյուղացիական հեղափոխական շարժման արտահայտում, իրականում եղել են հողերի և արոտավայրերի համար իրար հետ հակասության մեջ մտած ոչ ավելին, քան գյուղացիական համայնքների միջև հակամարտություններ, ընդ որում երբեմն տեղի բեյերը իրենք էին հրահրում «սեփական» գյուղացիներին այլ բնակավայրերի գյուղացիների դեմ։ Նա մատնանշում է, որ միայն առանձին բեյերն ու Բաքվի և Ելիսավետպոլի աղաններն էին ունևոր, իսկ մնացած այլ բեյերը կիսում էին գյուղացիների աղետալի տնտեսական վիճակը։ Այդպիսով, նա եզրակացնում է, որ չկար որևէ գյուղացիական շարժում[16]։

Լեհ պատմաբան Տադեուշ Սվենտոխովսկու կարծիքով, մուսաթավականա կառավարությունը տապալվել է ոչ թե ժողովրդի լայն զագնվածների կողմից աջակցության բացակայության պատճառով, այլ այն բանի համար, որ «լայն զանգվածները շարունկաում էին մնալ ումմայի գիտակցության մակարդակի վրա»՝ անտարբերությամբ տեղական կամ օտարերկրյա իշխանության հանդեպ։ Ամերիկացի հետազոտող Մայքլ Սմիթը, վերլուծելով ադրբեջանական ազգային գիտակցությունը, մատնանշում է, որ ժողովրդի կրոնական զգացմունքը չեն աճել և դարձել իսկական ազգայնականություն, հավելելով. «ժողովրդի շիայական գիտակցության մեջ ԱԴՀ-ն չի դարձել ժամանակների ավարտի երկրային, պատմության ավարտի մարմնավորում, քանի որ այդ գիտակցության վրա ճնշում էին տնտեսական քայքայումը, զանգվածային գործազրկությունը, սննդի պակասը և համաճարակները»[17]։ Սվենտոխովսկին նաև կարծիք է հայտնում, որ.

«ադրբեջանական ազգային պետության գաղափարը խոր արմատներ չի արձակել բնակչության տարբեր շերտերի մեջ, այդ շերտերը կամ չեն հասկացել «ազգայնականություն» եզրը, կամ եղել է իրենց համար հայհոյանքին կամ նախատական խոսքերին համահունչ։ Այդ իրավիճակից հմտորեն օգտվել են կոմունիստները, Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության դեմ քարոզչություն վարելով։ Դրանով կարելի է բացատրել, թե ինչու է այդպես հեշտ և անցավ տապալվել հանրապետությունը»[18]։

1991 թվականի ապրիլի 26-ին Բաքվի բարձրագույն կուսակցական դպրոցում կայացել է «Ադրբեջանում խորհրդային իշխանության հաստատում. ազգային պետականության և սոցիալական առաջընթացի դիալեկտիկա» խորագրով գիտատեսաբանական կոնֆերանս, որի առաքելությունն էր, ինչպես բացմանը նշվել է լեզվաբան և պատմական գիտությունների թեկնածու Ռ.Գ. Աղաևը, սկիզբ դնել ապրիլի 28-ի օրվա գիտական նոր տեսլականին։ Փիլիսոփա, ակադեմիկոս Աֆրանդ Դաշդամիրովի կարծիքով.

Ապրիլի 28--ը և մայիսի 28-ը ժողովրդի պատմական հիշողության մեջ մարմնավորում են իրար հակառակ քաղաքական համակարգեր և արժեքներ, այն ժամանակվա քաղաքական ուժերի դիմակայությունը։ Սակայն ադրբեջանական ժողովրդի ընթացիկ սերնդի համար այդ ամսաթվերը խորհրդանշում են այլ բան՝ փուլեր, թող շատ տարբեր, բայց ադրբեջանական ազգային պետականության վերածննդի, զարգացման և ամրապնդման միասնական պատմական գործընթացի, ադրբեջանական ազգի համախմբման և զարգացման[19]։

Պատմաբան Ջ. Ղուլիևը գնահատում էր 1918 թվականի մայիսի 18-ի և 1920 թվականի ապրիլի 28-ի իրադարձությունները որպես միասնական գործընթացի մաս, ընդունելով այն միտքը, որ Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետությունը պատրաստել է Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ստեղծման նախադրյալները[19]։ Մեկ այլ պատմաբան, ակադեմիկոս Ալի Սումբատզադեն ընդգծել է, որ սուվերենության և պետականության գաղափարները, որոնք սկսել են իրականացվել ԱԴՀ ժամանակաշրջանում, ամրապնդվել և իրենց զարգացումն են ստալին խորհրդային ժամանակաշրջանում, այդ իսկ պատճառով մայիսի 28-ը և ապրիլի 28-ը պետք է զբաղեցնեն ադրբեջանական ժողովրդի պատմության մեջ իրենց արժանապատիվ տեղը[19]։

1991 թվականի հոկտեմբերի 18-ին ընդունված Ադրբեջանական Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին Սահմանադրական ակտում 1920 թվականի ապրիլի իրադարձությունները բնութագրվել են որպես «օկուպացիա». «1920 թվականի ապրիլի 27-28-ին ՌԽՍՖՀ, կոպտորեն ոտնահարելով միջազգային իրավական նորմերը, առանց պատերազմ հայտարարելու Ադրբեջան է մտցրել Զինված ուժերի զորամիավորումները, օկուպացնելով սուվերեն Ադրբեջանական Հանրապետության տարածքը, բռնությամբ տապալել է օրենքով ընտրված իշխանության մարմինները և վերջ է դրել ադրբեջանական ժողովրդի ահռելի զոհերի գնով հասած անկախությանը»[20]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Shirokorad, Aleksandr B. (2006). Великая речная война, 1918–1920 годы. էջ 416. ISBN 5-9533-1465-5.{{cite book}}: CS1 սպաս․ ref duplicates default (link)
  • Kazemzadeh, Firuz (1950). The Struggle for Transcaucasia (1917-1921). Anglo-Caspian Press Ltd. էջ 360. ISBN 978-0-9560004-0-8.{{cite book}}: CS1 սպաս․ ref duplicates default (link)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Quliyev C., Tarix: düşüncələr, mülahizələr, qeydlər... (1953-2003), Bakı, «Elm» — 505 էջ։
  2. 2,0 2,1 Յորգ Բաբերովսկի, Враг есть везде. Сталинизм на Кавказе, М., «Российская политическая энциклопедия (РОССПЭН), Фонд «Президентский центр Б.Н. Ельцина»», ISBN 978-5-8243-1435-9։
  3. Ибрагимов З. И., Исламов Т. М. Интернационалисты в борьбе за власть Советов в Закавказье // Интернационалисты трудящиеся зарубежных стран-участники борьбы за власть советов. — М.: «Наука», 1971. — Т. 2, часть 2. — С. 211—212.
  4. Токаржевский, 1957, էջ 201
  5. 5,0 5,1 5,2 Багирова И. С. Политические партии и организации Азербайджана в начале XX века. — Баку: Элм, 1997. — С. 311—312.
  6. Баберовски Й. Враг есть везде. Сталинизм на Кавказе. — М.: Российская политическая энциклопедия (РОССПЭН), Фонд «Президентский центр Б.Н. Ельцина», 2010. — С. 229. — ISBN 978-5-8243-1435-9
  7. Husejnof T., Aprel İnkı̡labı̡ (Azərbajcanda Зyra hɵqumətinin altı̡ illijinə), Baqı̡։
  8. Azərbajcanda Aprel inkilabı̡ (1920-ci il Aprelinin 28-i), «„Baqı̡ Fəhləsi“ Kooperatif Nəзrijjatı̡»։
  9. ﺡ. ﺏ. ﻋﻠﻰ ﺍﻛﺒﺮﻟﻰ, آ ﭘﺭﻳﻞ ﺍﻧﻘﻼﺑﯽ :ﻗﻴﺭﻣﻴﺯﻰ ﻋﺴﻜﺭ ﻧﻪ ﺑﻴﻠﻤﻪﻟﻰ ﺩﺭ, ﺑاﮐﻮ։
  10. Гусейнов Т., Апрельская революция. К шестой годовщине установления Советской власти в Азербайджане, Баку։
  11. Каземзаде Ф., Борьба за Закавказье (1917-1921), Стокгольм, «CA&CC Press» — 270 էջ։
  12. 12,0 12,1 12,2 {{{заглавие}}}.
  13. Michael G. Smith Anatomy of a Rumour: Murder Scandal, the Musavat Party and Narratives of the Russian Revolution in Baku, 1917-20 // Joumal of Contemporary History. Vol.36, No.2. (Apr., 2001). — С. 238.
  14. Критика фальсификаций национальных отношений в СССР. — М.: Политиздат, 1984. — С. 285.
  15. Широкорад А. Б. Великая речная война. 1918–1920 годы. — М.: Вече, 2006.
  16. Յորգ Բաբերովսկի, Враг есть везде. Сталинизм на Кавказе, М., «Российская политическая энциклопедия (РОССПЭН), Фонд «Президентский центр Б.Н. Ельцина»», էջ 175—176, ISBN 978-5-8243-1435-9։
  17. Смит М., Память об утратах и азербайджанское общество, Азербайджан и Россия: общества и государства (խմբ. Отв. ред. и сост. Д. Е. Фурман), М., «Летний сад», էջ 98, ISBN 5-94381-025-0։
  18. ։
  19. 19,0 19,1 19,2 28 апреля 1920 года — историческая веха в летописи Азербайджана // Бакинский рабочий. — 27.04.1991. — № 82 (22107). — С. 1-2.
  20. Конституционный акт Азербайджанской Республики от 18 октября 1991 года №222-XII О восстановлении государственной независимости Азербайджанской Республики
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։