![]() | |
---|---|
![]() | |
Տեսակ | թատրոն |
Երկիր | ![]() |
Գտնվելու վայրը | Բաքու |
Հիմնադրման ամսաթիվ | 1994 |
Կայք | pantomima.az |
![]() |
Ադրբեջանի մնջախաղի պետական թատրոն (ադրբ.՝ Azərbaycan Dövlət Pantomima Teatrı), մնջախաղի ժանրի պետական թատրոն Ադրբեջանի Հանրապետության մայրաքաղաք Բաքվում։ Թատրոնը ստեղծվել է 1994 թվականին և պետական թատրոնի կարգավիճակ է ստացել 2000 թվականին։ Թատրոնի գեղարվեստական ղեկավարն է Բեխտիյար Խանըզադեն, ով ղեկավարում է թատրոնը 1994 թվականն ի վեր[1][2]։
Թատրոնը ստեղծվել է որպես Մնջախաղ Թատրոն-Սթուտիո, 1994 թվականի մայիսի 16-ին Ադրբեջանի մշակույթի նախարարի հրամանով և գործել Ադրբեջանի պատանի հանդիսատեսի թատրոնի տակ։ Թատրոնը հիմնադրվել է Ադրբեջանի ժողովրդական արտիստ Բեխտիյար Խանըզադեի կողմից։ Պետական թատրոնի կարգավիճակ է ստացել 2000 թվականին։ Չունենալով սեփական տարածք, թատրոնի բեմադրությունները ներկայացվել են Ադրբեջանի պատանի հանդիսատեսի թատրոնում։ 2005 թվականը Բաքվի քաղաքապետարանի որոշմամբ թատրոնին շենքի կառուցման համար տարածք է հատկացվել Ազատլըգ պողոտայում։ 2006 թվականին Ադրբեջանի մնջախաղի պետական թատրոնին գործունեություն ծավալելու նպատակով հատկացվել է նոր շենքը[3][4]։
Թատրոնի խաղացանկում են հետևյալ բեմադրությունները․