Ադրիան Դեկուրսել ֆր.՝ Adrien Decourcelle | |
---|---|
Ծննդյան անուն | ֆր.՝ Adrien-Pierre-Henri Decourcelle |
Ծնվել է | հոկտեմբերի 28, 1821[1] |
Ծննդավայր | Մոնդիդիե կամ Ֆրանսիա[2] |
Վախճանվել է | օգոստոսի 6, 1892[1] (70 տարեկան) |
Վախճանի վայր | Էտրետա |
Գերեզման | Պեր Լաշեզ և Grave of Decourcelle |
Մասնագիտություն | գրող, դրամատուրգ և Շանսոնիե |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Պարգևներ | |
Զավակներ | Պիեռ Դեկուրսել |
Ադրիան Դեկուրսել Վիքիքաղվածքում | |
Adrien Decourcelle Վիքիպահեստում |
Ադրիան Դեկուրսել (ֆր.՝ Adrien Decourcelle, հոկտեմբերի 28, 1821[1], Մոնդիդիե և Ֆրանսիա[2] - օգոստոսի 6, 1892[1], Էտրետա)[4], 19-րդ դարի ֆրանսիացի թատերագիր, բանաստեղծ, արձակագիր։
Պիեռ-Անրի-Ադրիան Դեկուրսելը շուրջ մեկ տասնամյակում՝ 1845 և 1855 թվականների միջակայքում, գրել է մոտավորապես յոթ տասնյակ թատերախաղ՝ հիմնականում կատակերգություններ ու վեդևիլներ, ընդ որում՝ դրանց մի մասը՝ Թեոդոր Բառիերի կամ այլ թատերագրի համահեղինակությամբ։ Միաժամանակ եղել է հաջողակ շանսոնիե:
1851 թվականին ամուսնացել է ֆրանսիացի մեկ այլ թատերագրի՝Ադոլֆ դ՛Էներիի զարմուհու՝ Կարոլին Լամբերի հետ: Նրանց որդին՝ Պիեռ Դեկուրսելը (1856-1926 թթ.), նույնպես գրող է դարձել, հեղինակել թատերախաղեր, վեպեր, ընտրվել է Գրչի մարդկանց ընկերակցության (Société des gens de lettres) նախագահ, պարգևատրվել Պատվո լեգեոն շքանշանով։ Էներիի մահից հետո՝ 1899 թվականին ներգրավվել է իրավական վեճերի մեջ[5]։
Ադրիան Դեկուրսելը հուղարկավորվել է Փարիզի նշանավոր Պեր Լաշեզ գերեզմանատանը:
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադրիան Դեկուրսել» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադրիան Դեկուրսել» հոդվածին։ |
|