Քաղաքացիությունը | Սլովենիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 19, 2002[1] (22 տարեկան) | ||
Ծննդավայր | Žalec, Սլովենիա | ||
Հասակ | 192 սանտիմետր | ||
Դիրք | հենակետային կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ադրիան Զելկովիչ (սլովեն.՝ Adrian Zeljković, օգոստոսի 19, 2002[1], Žalec, Սլովենիա), սլովենացի ֆուտբոլիստ, սլովակjան «Սպարտակ» ակումբի և Սլովենիայի ազգային հավաքականի պաշտպան։
Ադրիան Զելկովիչը սլովենական «Մարիբոր» և «Ցելյե» ակումբների սան է։
2020 թվականի նոյեմբերին ֆուտբոլիստը կատարեց իր պրոֆեսիոնալ դեբյուտը՝ խաղադաշտ դուրս գալով մայրաքաղաքի «Օլիմպիայի» կազմում Սլովենիայի առաջնության խաղում։ Զելկովիչը «Օլիմպիայում» անցկացրել է ընդամենը չորս հանդիպում, իսկ 2021 թվականից նա հանդես է գալիս «Տաբոր» ակումբում[2]:
2023 թվականի ամռանը Զելկովիչը տեղափոխվել է սլովակական «Սպարտակ» (Տրնավա) ակումբ, որի հետ կնքել է չորս տարվա պայմանագիր[3]։ «Սպարտակի» կազմում, Զելկովիչն իր նորամուտը կատարեց միջազգային խաղում՝ խաղալով Կոնֆերենց լիգայի խմբային փուլում։
2024 թվականի հունվարի 20-ին ԱՄՆ-ի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում Ադրիան Զելկովիչը առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ Սլովենիայի հավաքականի կազմում[4]։
2024 թվականի ամռանը ֆուտբոլիստը կանչ է ստացել ազգային հավաքական՝ մասնակցելու 2024 թվականի Եվրոպայի առաջնությանը Գերմանիայում։
|