Ադրիան Լամո անգլ.՝ Adriàn Lamo | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 20, 1981[1] |
Ծննդավայր | Բոստոն, Մասաչուսեթս |
Մահացել է | մարտի 14, 2018[2][3][1] (37 տարեկան) |
Մահվան վայր | Ուիչիտո, Կանզաս |
Գերեզման | Ուիչիտո[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | American River College? |
Մասնագիտություն | security hacker, լրագրող, համակարգչային գիտնական, ծրագրավորող և Հաքեր |
Ամուսին | Lauren Fisher?[5] |
Կայք | about.me/aal |
Adrian Lamo Վիքիպահեստում |
Ադրիան Լամո կամ Ադրիան Ալֆոնսո Լամո Ատվուդ[6] ( անգլ.՝ Lamo Adrian, փետրվարի 20, 1981[1], Բոստոն, Մասաչուսեթս - մարտի 14, 2018[2][3][1], Ուիչիտո, Կանզաս), ամերիկյան սպառնալիքների վերլուծաբան[7], նախկին հակեր[8]։
Ամերիկացի նախկին հակեր Ադրիան Լամոն իր գործնեությամբ կարողացել է վնասներ հասցնել այնպիսի խոշոր ընկերությունների ինչպիսիք են՝ Մայքրոսոֆթ և NY Times ընկերությունները։ Լամոն համացանցի հետ ունեցած կապերը կարողացել է օգտագործել ամենուր՝ սրճարաններում, Kinko -ում և գրադարաններում իր հմտությունները բարելավելու նպատակով։ Դա հետագայում օգնել է նրան կայքեր կոտրելու ժամանակ։ Այդ ամենի համար, նա վաստակել է «Անտուն հակեր» մականունը։ Լամոն անվտանգության մեջ հաճախակի գտել է սխալներ, որոնք օգտագործել է կայքերը կոտրելու համար։ Սխալների մասին նա հաճախակի է տեղյակ է պահել ընկերություններին[8]։
Լամոյի հաղթանակների ցուցակում ներգրավված են եղել այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են՝ Yahoo, Citigroup, Bank of America և Cingular[9]։
Հակեր գործընկերների կարծիքով, Լամոյի հարձակումները հայտնի կորպորացիաների վրա, պայմանավորված են եղել համընդհանուր ուշադրության և փառքի ծարավով։ Լամոյի ներխուժումը NY Times համակարգչային ցանց, գրավել է կիբերհանցագործությունների հակառակորդների ուշադրությունը։ Դրա համար Լամոն դատապարտվել է երկու տարվա պայմանական ազատազրկման, 6 ամիսը՝ տնային կալանքի և պարտավորվել է վճարել 65․000 դոլար փոխհատուցում։ Փորձաշրջանն ավարտվել է 2007 թվականի հունվարին։
Լամոն եղել է հայտնի դասախոս և լրագրող, անվտանգության հարցերով անկախ խորհրդատու, միաժամանակ խուսափել է ցանկացած վարձու գրասենյակային աշխատանքից[10]։
2010 թվականի մայիսի վերջերին Լամոն ԱՄՆ իշխանություններին հայտնում է, թե ինչպես զինծառայող Բրեդլի Մենինգն այլ փաստաթղթերի հետ WikiLeaks է փոխանցել ամերիկյան ռազմական ուղղաթիռով Իրաքում մի խումբ քաղաքացիական անձանց գնդակահարության ձայնագրությունը[11]։ Այդ մասին Մենինգը Լամոյին պատմել է մտերմիկ զրույցի ընթացքում, որից հետո Մենինգը ձերբակալվել է[12]։
Ադրիան Լամոյի մահվան մասին սոցիալական ցանցում գրառում է կատարել նրա հայրը։ Դեպքի հանգամանքների մասին տեղեկություններ չկան։ Մարիո Լամոն գրել է «Մեծ տխրությամբ և կոտրված սրտով ես պետք է տեղեկացնեմ Ադրիանի բոլոր ընկերներին և ծանոթներին, որ նա մահացել է։ Պայծառ միտք ու կարեկից հոգի ունեցող իմ սիրելի որդին անհետացել է»[13]։
{{cite web}}
: Text "The Guardian" ignored (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադրիան Լամո» հոդվածին։ |
|