Ադրիան Պրուստ

Ադրիան Պրուստ
ֆր.՝ Adrien Proust
Դիմանկար
Ծնվել էմարտի 18, 1834(1834-03-18)[1][2][3][…]
ԾննդավայրIlliers-Combray
Մահացել էնոյեմբերի 26, 1903(1903-11-26)[4][1][3][…] (69 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
ԳերեզմանՊեր Լաշեզ[5] և Marcel Proust's tomb
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի համալսարան
Մասնագիտությունբժիշկ, համալսարանի դասախոս և ախտաբան
ԱշխատավայրՓարիզի համալսարան
ԱմուսինJeanne-Clémence Proust?
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
ԱնդամությունԱզգային բժշկական ակադեմիա
ԵրեխաներՄարսել Պրուստ և Robert Proust?
 Adrien Proust Վիքիպահեստում

Ադրիան[6] (Ադրիեն[7][8]) Աքիլլես Պրուստ (ֆր.՝ Adrien Achille Proust, մարտի 18, 1834(1834-03-18)[1][2][3][…], Illiers-Combray - նոյեմբերի 26, 1903(1903-11-26)[4][1][3][…], Փարիզ, Ֆրանսիա)` ֆրանսիացի բժիշկ-հիգիենիստ, բժշկական ֆակուլտետի պրոֆեսոր, Մարսել Պրուստի հայրը։

Ֆրանսուա-Վալանտեն Պրուստի (1801-1855) և Կատերինա-Վիրժինիա Տորշյոյի (1808-1889)[9] որդին։ Ֆրանսուա-Վալանտեն Պրուստը նպարեղենի կրպակի տեր էր փոքրիկ Իլյե-Քոմբրե քաղաքում` Շարտրի մոտ։ Ադրիեն Պրուստի նախնիները, ովքեր պատկանում էին փոքր բուրժուազիային, դեռ XVI դարում հաստատվել են այս քաղաքում[9]։

Ադրիեն Պրուստն ուներ Էլիզաբեթ անունով քույր (1828-1886), ով 1846 թվականին ամուսնացել էր մահուդի վաճառական` տեղաբնակ Ժյուլ Ամիոյի հետ (ֆր.՝ Jules Amiot, 1816-1912): Նրանց տանը հաճախ էր անցկացնում իրեն արձակուրդները փոքրիկ Մարսելը, ով հետագայում նկարագրել էր այն իր վեպում իբրև «Լեոնիա հորաքրոջ տունը»[9]։

Կենսագրություն և կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռ տարրական դպրոցում Ադրիեն Պրուստը ցուցաբերում էր բացառիկ ընդունակություններ, որոնց շնորհիվ ստացավ կրթաթոշակ Շարտրում ուսանելու համար[8]։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո սովորել է Փարիզում` բժշկական ֆակուլտետում։ Հետագայում աշխատել է բժիշկ-հիգիենիստ և արագ հասել բարձր աստիճանների բժշկական միջավայրում, գիտական աշխատանքում և պետական ծառայությունում[8]։ 1862 թվականին նա պաշտպանեց դիսերտացիան, իսկ մեկ տարի անց գլխավորեց կլինիկան[10]։ 33տարեկանում Ադրիեն Պրուստը դարձավ դասախոս համալսարանում[8]։

Որպես հիգիենիստ` Պրուստը շատ է ճանապարհորդել և եղել է, հատկապես, Պարսկաստանում և Ռուսաստանում` խոլերայի տարածման ուղիները բացահայտելու նպատակով[8]։ Այս գործունեության և կատարած իր հայտնագործությունների համար նա ստացավ Պատվո Լեգեոնի շքանշան[8]։

Ադրիեն Պրուստը ղեկավարում էր Փարիզի Շարիտե հոսպիտալի[en], հետո Լարիբուազիեր և Օթել-Դյո հոսպիտալների բաժանմունքներից մեկը։ 1879 թվականին նա դարձավ Գիտությունների բժշկական ակադեմիայի անդամ, 1884 թվականին՝ սանիտարական ծառայությունների գլխավոր տեսուչ, իսկ 1885 թվականին գլխավորեց Փարիզի բժշկական ֆակուլտետի հիգիենայի ամբիոնը[8]։ Ադրիեն Պրուստի «Հիգիենայի մասին տրակտատը» բազմաթիվ անգամ վերահրատարակվել է, իսկ XX դարի սկզբին թարգմանվել է ռուսերեն և հրապարակվել Ռուսաստանում[8]։

3 սեպտեմբերի 1870 թվականին բժիշկ Ադրիեն Պրուստն ամուսնացավ Ժաննա Վեյլի հետ։ Երիտասարդ զույգը բնակարան վարձակալեց Փարիզում` Մադլեն եկեղեցուց ոչ հեռու։ Քաղաքի պաշարումը ստիպեց բժիշկ Պրուստին տանել հղի կնոջը նրա հորեղբայր՝ Լուի Վեյլի մոտ Օտյոյ[en]` Փարիզի արվարձան[10]։

1871 թվականի հուլիսի 10-ին Օթյոյում ծնվեց ապագա գրողը։ Ծննդաբերությունը հաջող անցավ, բայց երեխան աշխարհ եկավ թույլ, դրա համար նրան քնքեցին միայն օգոստոսի 5ին և անվանեցին Մաարսել-Վալանտեն-Լուի-Էժեն-Ժորժ[10]։ Հետագայում Լուի Վեյլի տունը և տունն Իլյեում, որտեղ Մարսել Պրուստը բազմաթիվ անգամ եղել է մանկության տարիներին, միավորվեցին նրա ստեղծագործություններում մեկի մեջ, որը դարձավ տուն Կոմբրեում[10], իսկ Ադրիեն Պրուստը դարձավ Պատմողի հոր նախատիպը «Կորսված ժամանակի փնտրտուքներում» վեպերի շարքում[11]։

Բժիշկ Պրուստի ընտանիքն անցկացրեց Օթյոյում մի քանի տարի։ Այստեղ (24 մայիսի 1873 թվականին) ծնվեց նրանց երկրորդ որդին` Ռոբերը (1873-1935), որը, ինչպես իր հայրը, հետագայում դարձավ հայտնի բժիշկ Փարիզում։ Վերջապես, 1873 թվականի օգոստոսի 1-ին ընտանիքը տեղափոխվեց մայրաքաղաք և բնակություն հաստատեց Մալզերբ բուլվարում, որտեղ ապրեց մինչև 1900 թվականը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 GeneaStar
  4. 4,0 4,1 4,2 Le Figaro, Figaro (ֆր.) / A. BrézetParis: Société du Figaro, 1903. — P. 1. — ed. size: 322497 — ISSN 0182-5852; 2496-8994
  5. Moiroux J. Le cimetière du Père-Lachaise (ֆր.)Paris: 1908. — P. 286.
  6. «Пруст, Ахилл Адриан». Каталог РГБ. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  7. Михайлов2, 2012
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 Субботина, 2016
  9. 9,0 9,1 9,2 Михайлов2, 2012, էջ 12
  10. 10,0 10,1 10,2 10,3 Михайлов2, 2012, էջ 15
  11. Михайлов1, 2001, էջ 8–9

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Михайлов А.Д. Литературная судьба Марселя Пруста // В сторону Пруста… (Моне, Дебюсси и другие). — М.: Художник и книга, 2001. — С. 5—16. — 56 с.
  • Михайлов А. Д. Поэтика Пруста / Т. М. Николаева. — М.: Языки славянской культуры, 2012. — 504 с.
  • Субботина Г.А. Марсель Пруст. — Молодая гвардия, 2016. — 317 с. — ISBN 978-5-235-03866-0
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադրիան Պրուստ» հոդվածին։