Ադրիանա Կուչերովա սլովակ.՝ Adriana Kučerová[1] | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 24, 1976[2] (48 տարեկան) |
Քաղաքացիություն | Սլովակիա և Չեխոսլովակիա |
Կրթություն | Կատարողական արվեստի բարձրագույն դպրոց և Conservatoire national supérieur de musique et de danse de Lyon? |
Մասնագիտություն | օպերային երգչուհի, երաժիշտ և soprano singer |
Adriana Kučerová Վիքիպահեստում |
Ադրիանա Կուչերովա (սլովակ.՝ Adriana Kučerová, փետրվարի 24, 1976[2]), սլովակ օպերային երգչուհի (սոպրանո)։
Ադրիանա Կուչերովան ծնվել է երաժշտության հետ կապ չունեցող ընտանիքում։ Նրա հայրը տեխնիկ է, մայրը՝ տնտեսագետ[3]։ Այնուամենայնիվ, երգչուհու խոսքերով, նա իր երգեցողական տաղանդը ժառանգել է հորից, որը միշտ էլ լավ է երգել[4]։
Երգել սկսել է չորս տարեկանից։ Ադրիանայի երաժշտական հետաքրքրությունների ոլորտը եղել է հանրամատչելի երաժշտությունը։ Իր իսկ խոստովանությամբ՝ նա առաջին օպերային ներկայացմանը մասնակցել է միայն 21 տարեկանում, սովորել է Բանսկա Բիստրիցայի Մատեյ Բելի համալսարանի մանկավարժության ֆակուլտետում[3][5]։ Նա ուսումը շարունակել է Բրատիսլավայի բարձրագույն երաժշտության դպրոցում, Լիոնի կոնսերվատորիայում և Բրատիսլավայի երաժշտության ու դրամայի համալսարանում[6]։
2005 թվականին Ադրիանան Բրատիսլավայում ընդունվել է Սլովակիայի ազգային թատրոնի խումբ[7]։
2006 թվականի Ռավեննայի փառատոնում Ադրիանան կատարել է Մոցարտի «Vesperae solemnes de confessore»-ը և «Exsultate, jubilate»-ը, որը երաժշտավարել է Ռիկարդո Մուտին[7]։ Նույն թվականին Զալցբուրգի փառատոնում նա կատարել է «Երևակայական այգեպանուհի» օպերայից Սերպետտայի հատվածը, որի դիրիժորն է եղել Այվոր Բոլթոնը։ Ավելի ուշ նա դեբյուտել է Լա Սկալա թատրոնում` Դիդոնե և Էնեաս օպերայում։ Շարունակելով իր համագործակցությունը Միլանի հանրահայտ թատրոնի հետ՝ Ադրիանան հայտնի է դարձել՝ Դանիել Բարենբոյմի ղեկավարությամբ կատարելով «Կարմենի» բեմադրությունից մի հատված[7], որը նկարահանվել է 2009 թվականին հեռուստատեսության և կինոթատրոնների համար[8][9]։
Ադրիանան հանդես է եկել Opera de Bastille Paris, Santa Cecilia Rome, «Ֆլորենցիայի երաժշտական մայիս», Teatro Carlo Felice Genova, «Ան դեր Վին», Houston Grand Opera, Dallas Opera, Glyndebourne Festival & Touring Opera, Salzburg Mozart Wochen, Զալցբուրգի փառատոն, Ravenna Festival թատրոնների և փառատոների բեմերում, ինչպես նաև համագործակցել է այնպիսի դիրիժորների հետ, ինչպիսին են Դանիել Բարենբոյմը և Վլադիմիր Յուրովսկին[10]։
Ադրիանայի սիրած կոմպոզիտորը եղել է Մոցարտը, իսկ սիրած հատվածը` «Իդոմենեոս» օպերայից Իլիայի դերերգը[11]։
Ըստ երգչուհու հայտարարության՝ իր վառ տեսքն իր վրա անտեղի ուշադրություն է գրավում, ինչը խանգարում է նրա մասնագիտական կարիերային և խանդ է առաջացնում ոչ այնքան գործընկերների կողմից, որքան կին ռեժիսորների, որոնք փորձում են նրա երգացանկը տեղափոխել ավելի քիչ նշանակալի դերերի տարածք[5]։
Ադրիանայի մասնակցությամբ վերջին CD-ին ձայնագրվել է Գուստավ Մալերի երկրորդ սիմֆոնիան, որն ուղեկցվել է Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի (դիրիժորը եղել է Վլադիմիր Յուրովսկին) և Անտոնին Դվորժակի Love songs-ը՝ Thymos քառյակի և Քրիստոֆ Էշենբախի դաշնամուրի նվագակցությամբ[6]։
{{cite web}}
: More than one of |author=
and |last=
specified (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադրիանա Կուչերովա» հոդվածին։ |
|