Ադրիանա Ռուանո | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում | սպորտային հրաձիգ |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 26, 1995[1] (29 տարեկան) |
Ծննդավայր | Գվատեմալա Սիթի, Գվատեմալա[1] |
Ադրիանա Ռուանո Օլիվա (իսպ.՝ Adriana Ruano Oliva, հունիսի 26, 1995[1], Գվատեմալա Սիթի, Գվատեմալա[1][2]), գվատեմալացի մարմնամարզիկ և սպորտային հրաձիգ, 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի հաղթող, իր երկրի պատմության մեջ առաջին օլիմպիական չեմպիոնուհին[3][4]։
Սկզբում լրջորեն զբաղվել է սպորտային մարմնամարզությամբ։ Այդ մարզաձևում Ռուանոն լուրջ հաջողությունների է հասել։ 2011 թվականին կատարել է Լոնդոնի Օլիմպիական խաղերին մասնակցելու որակավորման նորմատիվը։ Սակայն մեջքի լուրջ վնասվածքի պատճառով (վեց ողերի վնասվածք) մարզուհին չի մեկնել Օլիմպիադա և ավարտել է կարիերան[5]։ Առողջական խնդիրները չեն ստիպել Ռուանոյին հրաժարվել Օլիմպիական խաղերին մասնակցելուց։ Նա փոխել է մարզաձևը և տեղափոխվել հրաձգության ոլորտ: Նա որակավորվել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար, որից առաջ Ադրիանան կորցրել է հորը։ Դեբյուտային օլիմպիադայում նա տրապում զբաղեցրել է 26-րդ տեղը[6]։
2023 թվականին Պանամերիկյան խաղերում հաղթելուց հետո Ռուանոն ընտրվել է մասնակցելու իր համար երկրորդ Օլիմպիական խաղերին։ Փարիզում արդյունքը գերազանցել է բոլոր սպասելիքները. մարզուհին տրապում հաղթանակ է տարել 45 միավորով, որի շնորհիվ սահմանել է օլիմպիական ռեկորդ[7]։ Այդպիսով Ադրիանան դարձել է Գվատեմալայի պատմության առաջին օլիմպիական չեմպիոնուհին[8]։ Ռուանոյի մրցանակը միայն երրորդն էր իր երկրի համար։ Ընդ որում, մեկ օր առաջ տղամարդկանց տրապում գվատեմալական առաջին օլիմպիական բրոնզը նվաճել էր նրա հայրենակից Ժան-Պիեռ Բրոլը[9]։
Խաղեր | Մարզաձև | Վայր |
---|---|---|
Տոկիո 2020 | Տրապ | 26 |
Փարիզ 2024 | Տրապ | ![]() |
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)