Ազատ արհմիությունների միջազգային կոնֆեդերացիա | |
---|---|
Տեսակ | լոբբիստական խումբ և Արհեստակցական միություն |
Երկիր | Բելգիա |
Հապավում | ԱԱՄԿ (ICFTU) |
Կարգախոս | «Հանուն հացի, ազատության ու խաղաղության» |
Հաջորդող | Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիա |
Հիմնադրված | դեկտեմբերի 7, 1949 |
Լուծարված | հոկտեմբերի 31, 2006 |
Գլխադասային գրասենյակ | Բրյուսել, Բրյուսել-մայրաքաղաք |
Պարգևներ |
Ազատ արհմիությունների միջազգային կոնֆեդերացիա, ԱԱՄԿ (անգլ.՝ International Confederation of Free Trade Unions, ICFTU), միջազգային արհմիութենական միավորում 1949-2006 թվականներին։
Հիմնվել է 1949 թվավանին, Լոնդոնում՝ Արհմիությունների համաշխարհային ֆեդերացիայի պառակտումից հետո։
Ընդգրկել է մոտ 148 երկրների 225 կազմակերպություն՝ շուրջ 157 միլիոն անդամով։ Ունեցել է նաև 2 տարածաշրջանային կազմակերպություն՝ Ասիական և Միջամերիկյան։ Կենտրոնական վարչությունը գտնվում էր Բրյուսելում, ղեկավար մարմիններն էին՝ կոնգրեսը (հրավիրվում էր 3 տարին մեկ անգամ), ընտրովի գործադիր կոմիտեն, գլխավոր քարտուղարը և նախագահը։
Հրատարակել է «Ազատ արհմիութենական աշխարհ» ամսագիրը՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և իսպաներեն լեզուներով։
Լուծարվել է 2006 թվականի հոկտեմբերի 31-ին, Աշխատանքի համաշխարհային կոնֆեդերացիայի հետ ձուլվելով կազմել է Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիան։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 96)։ |