Գյուղ | ||
---|---|---|
Ազատամուտ | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Տավուշ | |
Համայնք | Տավուշի մարզ և Իջևանի շրջան | |
Գյուղապետ | Ժօրա Մարտիրոսյան | |
Այլ անվանումներ | Բենտոնիտային կավերի գործարանին կից ավան | |
Մակերես | 0.5 կմ² | |
ԲԾՄ | 580 մ | |
Կլիմայի տեսակ | մերձարևադարձային | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 2513[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | ազատամուտցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 (263) | |
Փոստային ինդեքս | 4003 | |
Պաշտոնական կայք | tavush.mtad.am/about-communities/700/ Կաղապար:Ref-hy== | |
|
Ազատամուտ, գյուղ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում։
1920 թվականի նոյեմբերի 11-ին կոչվել է Ազատամուտ, քանի որ այդ օրը գյուղի տարածքով են մուտք գործել ռուսական 11-րդ Կարմիր բանակը, որպեսզի իրականացնի հետագա նվաճողական գործողություններ[2]։ 1970-ից 1978 թվականի հունվարի 25-ը կոչվել է Բենտոնիտային կավերի գործարանին կից ավան[3]
Բնակավայրը մարզկենտրոն Իջևան քաղաքից հեռու է մոտ 11 կմ դեպի հյուսիս-արևելք, իսկ մայրաքաղաք Երևանից՝ 149 կմ։ Ծովի մակերևույթից բարձր է 580 մ է[3]։
Գտնվում է բարեխառն գոտում, անտառազուրկ է, ամռանը միջին ջերմաստիճանը +32 C է, ձմռանը՝ +3 C[3]։
Ըստ Հայաստանի 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Ազատամուտի մշտական բնակչությունը կազմել է 2513, առկա բնակչությունը՝ 2058 մարդ[1], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
Տարի | 1979 | 1989 | 1991 | 2001 | 2011 | 2012 |
---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 1517 | 4004 | 3400 | 2446 | 2513[1] | 2823 |
Բնակչությունը հիմնականում աշխատում է բենտոնիտի գործարանում։ Զբաղվում են նաև առևտրով և ծխախոտի վերամշակումով։
|