Ազգային ժողովրդավարների միություն | |
---|---|
Տեսակ | կուսակցություն |
Երկիր | Հայաստան |
Առաջնորդ | Արշակ Սադոյան |
Հիմնադրված | 2001 թվական |
Շտաբ | Երևան |
Ազգային ժողովրդավարների միություն, որը հայտնի է նաև որպես Ազգային Դեմոկրատների դաշինք, հայկական քաղաքական կուսակցություն[1]։
Ազգային ժողովրդավարների դաշինքը հիմնադրվել է 2001 թվականի մայիսի 19-ին Արշակ Սադոյանի կողմից։ Սադոյանը նախկինում եղել է ԱԺՄ անդամ։ Սակայն Սադոյանը լքել է ԱԺՄ-ն, որպեսզի հետագայում ստեղծի սեփական կուսակցությունը[2]։
2003 թվականի մայիսի 25-ին Արշակ Սադոյանը Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել «Արդարություն» ընտրական կոալիցիայի համամասնական ցուցակով 2003 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո։ Սադոյանը եղել է «Արդարություն» կոալիցիայի անդամ[3]։
Կուսակցությունը հայտարարել է 2012 թվականին Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, սակայն, ի վերջո, կուսակցությունը չի կարողացել գրանցվել[4]։
Կուսակցությունը որոշել է չմասնակցել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ ֆինանսական սահմանափակումների պատճառով[5][6]։ 2018 թվականին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ կուսակցությունը հայտարարել է, որ բաց է լինելու այլ կուսակցությունների հետ նոր քաղաքական դաշինք ստեղծելու գաղափարի համար, սակայն Ազգային Դեմոկրատների միությունը, ի վերջո, չի մասնակել[7]։ Կուսակցությունը սատարել է Արմեն Սարգսյանի թեկնածությունը նախագահի պաշտոնում[8]։
Կուսակցությունը հայտարարել է 2021 թվականին Հայաստանի խորհրդարանական ընտրություններին «Ազատ Հայրենիք» դաշինքի կազմում մասնակցելու մտադրության մասին[9][10]։ Ընտրությունների արդյունքում դաշինքը հավաքել է ընտրողների ձայների ընդամենը 0,32%-ը՝ չկարողանալով որևէ տեղ գրավել Ազգային ժողովում։ Ներկայումս կուսակցությունը հանդես է գալիս որպես արտախորհրդարանական ուժ։
Արշակ Սադոյանը հայտարարել է իր անհամաձայնության մասին, որ Նիկոլ Փաշինյանը կամ Ռոբերտ Քոչարյանը դառնան վարչապետ[11]։
Կուսակցությունն աջակցում է հայկական սփյուռքի առավել ակտիվ ներգրավմանը Հայաստանի տնտեսական զարգացման գործում[12]։ Կուսակցությունը նաև աջակցում է արդիականացված զինված ուժերի զարգացմանը, աշխատավարձերի բարձրացմանը, հայկական Սփյուռքին արտերկրից համապետական ընտրություններում քվեարկելու թույլ տալուն և խրախուսում է Արցախի ինքնորոշումը[11][13]։