Ազգային պարկերի համակարգ Կապույտ լեռներում
անգլ.՝ Greater Blue Mountains Area | |
---|---|
![]() | |
Տեսակ | բնության հատուկ պահպանվող տարածք |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Նոր Հարավային Ուելս |
Մակերես | 1 032 649 հեկտար և 86 200 հեկտար |
Ազգային պարկերի համակարգ Կապույտ լեռներում, ներառում է յոթ ազգային պարկ և մեկ հատուկ տարածք, գտնվում է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում։
Համակարգը գտնվում է նահանգի արևելյան մասում, Սիդնեյից ոչ հեռու, Կապույտ լեռներում` հեռավորությունը քաղաքից մոտակա կետ կազմում է մոտավորապես 60 կմ։ Համակարգի մակերեսը 10 326,49 քառ. կմ է, ավելացրած 862 քառ կմ, որը բուֆերային գոտի է հանդիսանում։ Չնայած անվանմանը համակարգի տարածքում լեռներ չկան, հիմնականում սարահարթեր են, որոնց բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 100-1300 մետր։
Ազգային պարկերի համակարգը Կապույտ լեռներում կազմված է հետևյալ ազգային պարկերից.
2000 թվականին Համաշխարհային ժառանգության կոմիտեի 24-րդ նիստում այս բոլոր գոտիները միավորվեցին և համակարգ դարձան։
Տարածքում մեծ քանակությամբ աճում են 91 տեսակի էվկալիպտներ, որը կազմում է աշխարհում գոյություն ունեցողների 13%-ը, դրանցից 12-ը այդ ազգային պարկերում էնդեմիկ տեսակ են հանդիսանում։ Բույսերից մեծամասնություն են կազմում վոլեմիաները` մնացուկային բույսեր, աշխարհում ամենահին և հազվագյուտ, որի մասին իմացվել է միայն 1994 թվականին Վոլլեմի ազգային պարկի տարածքում։
Տարածքում բնակվում են ավելի քանի 400 տեսակի կենդանիներ։ Կարելի է առանձնացնել կզաքիսներին, կոալաներին, թռչող սկյուռներին և այլն։ Համակարգի խոշոր գիշատիչ է Դինգո շունը, որի կերն է հանդիսանում հսկայական կենգուրուն։ BirdLife International կազմակերպությունն այս պարկերը հայտարարել է այսպես կոչված Important Bird Area, թռչունների համար բարենպաստ տարածք, քանի որ այստեղ մեծ քանակությամբ թռչուններ են բնադրում` Rockwarbler, Diamond Firetail[1], իսկ սեզոնային արտագաղթի ժամանակ այստեղ կանգ են առնում Yellow-faced Honeyeater թռչունների երամները[2]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազգային պարկերի համակարգ Կապույտ լեռներում» հոդվածին։ |