Աթենքի բրիտանական և քրիստոնեական թանգարան

Աթենքի բրիտանական և քրիստոնեական թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Հունաստան
ՏեղագրությունԱթենքի մունիցիպալիտետ
ՎայրԱթենք
Կազմված էDuchess of Plaisance Mansion? և Loverdos Museum?
Հիմնադրվել է1914
Կայքbyzantinemuseum.gr(հուն.)(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Բրիտանական և քրիստոնեական թանգարան (հուն․՝ Βυζαντινό και Χριστιανικό Μουσείο) բյուզանդական և քրիստոնեական արվեստի թնագարան Աթենքում։ Թանգարանը հիմնադրվել է 1914 թվականին, ցուցադրում է ավելի քան 25 հազար եզակի ցուցանմուշներ բյուզանդական և քրիստոնեական արվեստից։ Գտնվում է Հունաստանի մայրաքաղաքում Վասիլիսսիս Սոֆիաս 22 հասցեում։

Թանգարանի շենքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում թանգարանը գտնվում էր Աթենքի ակադեմիայի առաջին հարկում։ 1930 թվականին նա ստացել է իր սեփական Վիլլա Իլլիսա շենքը, Սոֆիա Լեբրունի ձմեռային նստավայրը։

Վիլլա Իլլիսա շենքը կառուցվել է 1848 թվականին հունական ճարտարապետ Ստամատիս Կլեանտիսի կողմից։ Շենքի անունը տրվել է Իլիսիա թաղամասի և հիմնական մուտքի մոտ հոսող Իլլիսոս գետի անուններով։

Պրոֆեսոր Գեորգիոս Սոտիրոսի առաջնորդության ներքո ճարտարապետ Արիստոտելիս Զահոսը պատրաստել թանգարանի ցուցահանդեսների սրահը։ 1993 թվականին սկսվեց ընդլայնվել թանգարանի տարարածքը և կառուցվեց երեք ստորգետնյա հարկեր, նախագծի գլխավոր ճարտարապետն է Մանոս Պերրակիսը[1] ։ Արտաքին մասը և Իլլիսա կալվածքը մնացել է անփոփոխ։ Մինչև մուտքը կա մի սյուներով պատված սրահ, որը նախկինում եղել է ծառաների տունը։ Այցելուներին վերջում ցուցադրվում են ընդարձակ բակը շրջապատված է բազմաթիվ շենքերով, որոնց կենտրոնում կա մի շատրվան, ինչպես նաև վաղ քրիստոնեական խճանկարի նմուշներից։

Թանգարանի շենքը ունի երկու հարկեր և նկուղ, այն ինքնին ճարտարապետական հուշարձան է։ Պատերը դրսի կողմից պատված են մարմարով։

Ցուցադրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի մարտին թանգարանում կազմակերպվել է «Հայաստան. Արարատի ոգին» խորագրով ցուցադրություն, որի ընթացքում ներկայացվել են Հայաստանի պատմության թանգարանից Հունաստան տեղափոխված 100-ից ավելի արժեքավոր ցուցանմուշներ[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Byzantine and Christian Museum». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 15-ին.
  2. ««Հայաստան. Արարատի ոգին». հարատևելու կամք և վկայություն». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 15-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աթենքի բրիտանական և քրիստոնեական թանգարան» հոդվածին։