Աթիլա Քարաօսմանօղլու | |
Կուսակցություն՝ | անկախ քաղաքական գործիչ |
---|---|
Կրթություն՝ | Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետ և Ստամբուլի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և տնտեսագետ |
Ծննդյան օր | սեպտեմբերի 20, 1932 |
Ծննդավայր | Մանիսա, Թուրքիա |
Վախճանի օր | նոյեմբերի 10, 2013[1] (81 տարեկան) |
Վախճանի վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Թաղված | Çengelköy cemetery |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Աթիլա Քարաօսմանօղլու (թուրքերեն՝ Atilla Karaosmanoğlu, սեպտեմբերի 20, 1932, Մանիսա, Թուրքիա - նոյեմբերի 10, 2013[1], Ստամբուլ, Թուրքիա), թուրք տնտեսագետ և պետական գործիչ։
Ծնվել է 1932 թվականի սեպտեմբերի 20-ին Մանիսում։ 1954 թվականին ավարտել է Անկարայի համալսարանի քաղաքագիտական ֆակուլտետը[2], այնուհետև դոկտորական աստիճան է ստացել Ստամբուլի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում։ Դասախոսել է Հարվարդի և Նյու Յորքի համալսարաններում[3]։
Թուրքիա վերադառնալուց հետո աշխատել է պետական պլանավորման կազմակերպությունում։ Քարաօսմանօղլուն նաև զբաղեցնում էր Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության գլխավոր խորհրդականի պաշտոնը[4]։
1966 թվականից աշխատել է Համաշխարհային բանկում։ 1971 թվականին վարչապետ Նիհաթ Էրիմը նրան Անկարա է հրավիրել և նշանակել Էկոնոմիկայի համար պատասխանատու փոխվարչապետ։ Նույն թվականի դեկտեմբերի 3-ին Քարաօսմանօղլուն և կառավարության ևս 10 անդամ հրաժարական են տվել՝ հայտարարելով, որ իրենք հնարավորություն չունեն իրականացնել այն բարեփոխումները, որոնք նախատեսել էին[5]։ Մեթին Թոքերի տվյալներով, Քարաօսմանօղլուն հայտարարել է, որ պաշտոնից հեռանալու պատճառը կառավարությունում տարաձայնություններն էին և հակամարտությունը էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունների միջև[6]։
Ավելի ուշ Քարաօսմանօղլուն վերադարձել է աշխատանքի Համաշխարհային բանկում։ Վերադառնալուց հետո նա այնտեղ աշխատել է 20 տարի և կարողացել է հասնել փոխնախագահի պաշտոնին։ 1994 թվականի նոյեմբերի 30-ին Քարաօսմանօղլուն հրաժարական է տվել[7]։
Աթիլա Քարաօսմանօղլուն մահացել է 2013 թվականի նոյեմբերի 11-ին շնչառական անբավարարությունից[8]։ Թաղված է Ստամբուլի Չենգելքեյ գերեզմանատանը[2]։