![]() | ||
Կոորդինատներ | ||
Երկիր | Կանադա | |
Հայելու բացարձակ բարձրությունը | 731 մ | |
Ավազանի մակերեսը | 589 կմ² | |
Ծավալը | 54 կմ³ | |
Ամենամեծ խորությունը | 283 մ | |
Միջին խորությունը | 86 մ | |
Աթլին լիճ (անգլ.՝ Atlin Lake), լիճ Կանադայում, որը գտնվում է Բրիտանական Կոլումբիա և Յուկոն տարածքների սահմանին։
Կանադայի ամենամեծ լճերից մեկն է, որի ջրային մակերեսը 589 կմ² է, ընդհանուր մակերեսը՝ 775 կմ²։ Բրիտանական Կոլումբիայի առաջին ամենամեծ բնական լիճն է և մեծությամբ երկրորդ լիճը[1]։ Բարձրությունը ծովի մակարդակից՝ 731 մ է, լճի մակարդակի տատանումները մինչև երկու մետր են։ Սառչում է դեկտեմբերից հունիս[2]։ Ջրի ծավալը` 54 կմ³ է, ջրբաժան տարածքը՝ 6004 կմ²։
Լիճը շատ երկար է և նեղ, լճի միայն հյուսիսային ծայրն է գտնվում է Յուկոնում, հիմնական մասը գտնվում է Բրիտանական Կոլումբիայում։ Լճի հարավային մասը Աթլին-Լեյք գավառական այգու մի մասն է։ Լճի արևելյան ափին է գտնվում նույնանուն գյուղը։
1897-1898 թվականների ոսկե տենդի ժամանակ Յուկոն գետը հիմնական տրանսպորտային զարկերակն էր տասնյակ հազարավոր հետախույզների համար, որոնք գնում էին դեպի Դոուսոն։ Նրանցից շատերն ընտրում էին Աթլին և Թագիշ լճերի տարածքով անցնող ուղին։ 1898 թվականին Ֆրից Միլլերը և Քենեթ Մաքլարենը ոսկի գտան Փայն Կրիք (անգլ.՝ Pine Creek) գետի ափին, որը թափվում էր Աթլին լիճ, և լճի ափերին սկսվեց փոքր «ոսկու տենդ», որի բուռն շրջանում Աթլին քաղաքում և նրա շրջակայքում ապրում էր 5000 մարդ։ Այսօր այդտեղ շարունակվում է ոսկու արդյունահանումը, բայց շատ ավելի փոքր չափերով։ Տեղի բնակիչների համար հիմնական կարևորությունը ներկայումս զբոսաշրջությունն է։ Լիճը և նրա մերձակայքը՝ շրջակա լեռների գեղեցկությամբ, հիանալի ձկնորսությունն ու որսը գրավում է զբոսաշրջիկներին։
Տլինգիտյան լեզվով լճի անունը նշանակում է «մեծ ջուր» կամ «փոթորկոտ ջուր»[3]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աթլին (լիճ)» հոդվածին։ |
|