Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Աի Սիմիձու | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | 清水 愛 |
Ծնվել է | մարտի 26, 1981 (43 տարեկան) Տոկիո |
Երկիր | ![]() |
Ժանրեր | ջեյ փոփ |
Մասնագիտություն | սեյու, պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր), երգչուհի և դերասանուհի |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Lantis? |
Կայք | mellow-head.jp/ai/index.html 81produce.co.jp/lady/simizuai.html |
![]() |
Աի Սիմիձու (ճապ.՝ 清水 愛 Սիմիձու Աի), (մարտի 26, 1981, Տոկիո, Ճապոնիա), ճապոնացի սեյու և երգչուհի։
Ծնվել է 1981 թվականի մարտի 26-ին, Տոկիոյում։ Աշխատում է «81 Produce» ընկերությունում։
Նրա հնչյունավորած հայտնի աշխատանքներն են «Mahoromatic» (Մինավա), «Croket!» (Դրոփ), «Onegai Twins» (Օնոդերա Կարեն), «DearS» (Ռեն), «Mai-HiME» (Մինագի Միկիտո) և «Strawberry Panic» (Սուձումի Տամաո/Հյուգա Կիձունա) անիմեները։
Դերասանուհին ընկերություն է անում մեկ այլ հայտնի սեյու Մաի Նակահարայի հետ և նրա հետ նկարահանվել է մի շարք հեռուստասերիալներում (չնայած նրան, որ նրանք աշխատում են տարբեր ընկերություններում), դրանցից են՝ Onegai Twins (Օնոդերա Կարեն և Մինաֆուձի Միինա), DearS (Ռեն և Միու), Mai-HiME (Մինագի Միկիտո և Տոկիհա Մաի) և այլն։ Նրանք նաև միասին ձայնագրել են երաժշտական CD:
Քանի որ նա ունի երեխայական ձայն, այդ իսկ պատճառով նա խաղում է երիտասարդ, անչափահաս աղջիկների և փոքրիկ քույրիկների դերեր։ Դրա հետ մեկտեղ, նա նաև խաղացել է չար կերպարների դերեր։
Գլխավոր դերերը նշված են թավատառով։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աի Սիմիձու» հոդվածին։ |
|