Քաղաք | ||
---|---|---|
Ալ-Խաֆսա | ||
արաբ․՝ ألخفسة | ||
Երկիր | Սիրիա | |
Մուհաֆազա | Հալեպի մարզ | |
Մինտակա | Մանբիջի գավառ | |
Նահիյա | Ալ-Խաֆսայի շրջան | |
Բնակչություն | 92 368 մարդ (2004) | |
Ժամային գոտի | UTC+2 | |
|
Ալ-Խաֆսա (արաբ․՝ ألخفسة), քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսարևմտյան մասում, Հալեպի մարզի Մանբիջի գավառում։ Համանուն շրջանի կենտրոնն է։ Վերջինս մարզում տարածքով ամենամեծն է՝ 3063,46 քառ.կմ։
Այստեղ բնակություն հաստատած ամենահին ցեղերից էր ալ-Ղանեմ ցեղային միությունը, ալ-Վիլդան և այլն։ Բնակեցվել է վաղ միջնադարում՝ արաբների արշավանքների ժամանակ։
Քաղաքը տեղակայված է Հալեպի մարզի արևմտյան հատվածում՝ Եփրատ գետի ափին[1]։
Տեղակայված է մարզի կենտրոնից՝ Հալեպից, դեպի արևմուտք, իսկ երկրի մայրաքաղաքից՝ Դամասկոսից՝ հյուսիս։
2004 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով՝ Ալ-Խաֆսայի շրջանի բնակչությունը կազմում էր 92 368 մարդ[2]։
Ամենամոտ քաղաքացիական օդանավակայանը Հալեպի միջազգային օդանավակայանն (Aleppo International Airport) է, որը գտնվում է Հալեպ քաղաքում[1]։