Քաղաք | ||
---|---|---|
Ալ-Կամսիա | ||
արաբ․՝ القمصية | ||
Երկիր | Սիրիա | |
Մարզ | Տարտուսի մարզ | |
Մինտակա | ալ-Շեյխ Բադրի գավառ | |
Նահիյա | Ալ-Կամսիայի շրջան | |
Պաշտոնական լեզու | արաբերեն | |
Բնակչություն | 2 244 մարդ (2004) | |
Ազգային կազմ | արաբներ | |
Ժամային գոտի | UTC+2 | |
|
Ալ-Կամսիա (արաբ․՝ القمصية), քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետությունում։ Հանդիսանում է Տարտուսի մարզի ալ-Շեյխ Բադրի գավառի համանուն շրջանի վարչական կենտրոնը։
Ալ-Կամսիա քաղաքը գտնվում է ծովի մակարդակից 550 մ բարձրության վրա։ Նրանից ոչ հեռու գտնվում են ալ-Աննազա, Ալ-Շեյխ Բադր քաղաքները և մի քանի գյուղեր։
2004 թվականի տվյալներով՝ Ալ-Կամսիայում բնակվում էր 2 244 մարդ, հիմնականում՝ արաբներ[1]։ Շրջակա գյուղերը կազմում են Ալ-Կամսիայի շրջանը՝ 12 000 մարդ բնակչությամբ (շրջկենտրոնի հետ)։
Բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, ավելի կոնկրետ՝ երկրագործությունը։ Դրան նպաստում է միջերկրածովյան մեղմ ու խոնավ կլիման։ Տարածված է այգեգործությունը. մշակում են զեյթուն, արևադարձային և մերձարևադարձային մրգեր, կան ցորենի ու գարու դաշտեր։