Քաղաք | ||
---|---|---|
Ալ-Համիդիա | ||
արաբ․՝ الحميدية | ||
Երկիր | Սիրիա | |
Մարզ | Տարտուսի մարզ | |
Մինտակա | Տարտուսի գավառ | |
Նահիյա | Ալ-Համիդիայի շրջան | |
Պաշտոնական լեզու | հունարեն | |
Բնակչություն | 7 404 մարդ (2004) | |
Ազգային կազմ | հույներ | |
Ժամային գոտի | UTC+2 | |
|
Ալ-Համիդիա (արաբ․՝ الحميدية), քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետությունում։ Հանդիսանում է Տարտուսի մարզի Տարտուսի գավառի համանուն շրջանի վարչական կենտրոնը։
Ալ-Համիդիան գտնվում է Միջերկրական ծովի սիրիական ափին՝ Լիբանանի սահմանին կից։
2004 թվականի տվյալներով՝ ալ-Համիդիայում բնակվում էր 7 404 մարդ, բոլորը՝ հույներ[1]։ Նրանք դավանում են իսլամ և հայտնի են որպես «Կրետեի թուրքեր»։ Տեղափոխվել են օսմանյան Աբդուլ Համիդ II սուլթանի (1876-1909) հրամանով։
Բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, ավելի կոնկրետ՝ երկրագործությունը։ Դրան նպաստում է միջերկրածովյան մեղմ ու խոնավ կլիման։ Տարածված է այգեգործությունը. մշակում են զեյթուն, արևադարձային և մերձարևադարձային մրգեր, կան ցորենի ու գարու դաշտեր։