Ալ-Հաֆֆայի գավառ արաբ․՝ منطقة الحفة | |
---|---|
Երկիր | Սիրիա |
Կարգավիճակ | Գավառ |
Մտնում է | Լաթակիայի մարզ |
Ներառում է | Այն ալ-Թինայի, Ալ-Հաֆֆայի, Մուզեյրաայի, Սլինֆայի, Քինսաբբայի շրջան |
Վարչկենտրոն | Ալ-Հաֆֆա |
Հիմնական լեզու | Արաբերեն |
Բնակչություն (2014) | 81 213 |
Տարածք | 569,81 |
Ժամային գոտի | UTC+2 |
Ալ-Հաֆֆայի գավառ (արաբ․՝ منطقة الحفة), Սիրիայի Արաբական Հանրապետության գավառի կարգավիճակ ունեցող վարչական միավոր, որը հանդիսանում է Լաթակիայի մարզի 4 գավառներից մեկը։ Ըստ 2004 թվականի մարդահամարի Ալ-Հաֆֆայի գավառի բնակչությունը կազմում է 81 213 մարդ[1]։ Գավառիի կենտրոնը Ալ-Հաֆֆա քաղաքն է։
Ալ-Հաֆֆայի գավառի տնտեսության կարևորագույն ոլորտը գյուղատնտեսությունն է։ Այստեղից արտահանվում են ցիտրուսային մրգեր, խնձոր, ձիթապտուղ։ Ամառային ամիսներին զարգացած է նաև զբոսաշրջությունը։ Շատ են միջերկրածովյան անտառները, որոնք ձգվում են ալ-Նուսայրիայի լեռներն ի վեր։ 12-13-րդ դարերում գավառը կազմել է Տրիպոլիի կոմսության մասը։ Այստեղ է գտնվում Յունեսկոյի ժառանգություն համարվող Սալահ ալ-Դինի ամրոցը։ Սլինֆա քաղաքի մոտ շատ են լեռնային օգտակար հանածոների շերտերը։
Ալ-Հաֆֆայի գավառը կազմված է 4 շրջաններից (բնակչության թվաքանակը ներկայացված է 2004 թվականի մարդահամարի տվյալներով)։ Դրանք են՝
Լեռնային անտառներ | Միջերկրական ծով | Սալահ ալ-Դինի ամրոց |
|