Ալ-Հիրաք (արաբ․՝ الحراك, կոչվում է նաև Ալ-Հրաք կամ Հերաք), քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության Դառաայի մարզում։ Հանդիսանում է Իզրաայի գավառի 3 շրջաններից մեկի՝ Ալ-Հիրաքի շրջանի կենտրոնը։
Քաղաքն գտնվում է Սիրիայի հարավ-արևմուտքում Դառաա քաղաքից 40 կմ հյուսիս, քաղաքն շրջապատված է դեպի արևելք Մալի ալ-Ղարբիյա բնակավայր իսկ հյուսիսում Իզրաա քաղաքն է։
2004 թվականի տվյալներով քաղաքն ունի 20,760 բնակիչ, իսկ համանուն շրջանի բնակչությունը 40,979 մարդ[1]։ Բնակչության մեծամասնությունը սուննի իսլամադավաններ են[2]։
- ↑ Սիրիայի մարդահամար, 2004
- ↑ Սմիթ, 1841, էջ 151։
- Սմիթ, Էիլ; Ռոբիսոն, Էդվարդ (1841). Biblical Researches in Palestine, Mount Sinai and Arabia Petraea: A Journal of Travels in the Year 1838 3. Crocker and Brewster