Ալ-Նաբի մզկիթ պարս.՝ مسجد النبی قزوین | |
---|---|
![]() | |
Տեսակ | մզկիթ և մշակութային արժեք |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Ղազվին[2][3] |
Տեղագրություն | Ղազվին[2][3] |
Կառուցման սկիզբ | 1787 |
Բացվեց | 1787 |
Ճյուղ/ավանդույթ | իսլամ |
Կարգավիճակ | գործող |
Հիմնադիր | Ֆաթհ-Ալի շահ |
Ճարտարապետություն | |
Ճարտարապետ | Ուստադ Միրզա Շիրազի |
Ոճ | սեֆյան ճարտարապետություն |
![]() | |
![]() |
Ալ-Նաբի մզկիթ (պարս.՝ مسجد النبی قزوین – Masjed al-Nabi, հայտնի է նաև որպես պարս.՝ مسجد سلطانى – Masjed-e Soltani), հանրահայտ մզկիթ Իրանի Ղազվին քաղաքում։ Զբաղեցնում է մոտավորապես 14,000 քառ. մետր տարածք։ Ըստ մզկիթի արձանագրությունների հիմնադիրը եղել է Ֆաթհ Ալի շահը Ղաջարիների դինաստիայից։ Այլ աղբյուրներ վկայում են, որ մզկիթը գոյություն է ունեցել դեռևս Սեֆյանների ժամանակաշրջանում։ Ներկայում ենթադրվում է, որ կառույցի ճարտարապետը Ուստադ Միրզա Շիրազին է եղել, իսկ շինարարության սկիզբը համարվում է 1787 թվականը։
Մզկիթի երկակի գմբեթի ներքին տրամագիծը 15 մ է, ներքին գագաթը 20,83 մ բարձրության վրա է, իսկ արտաքին ծայրը՝ 23,25 մետր։
Նախկինում գմբեթի կողքին բարձրանում էր մի մինարե, որի մասին գրել է ֆրանսիացի հետազոտող Մադամ Ջեյն Դյուլաֆոյը։ Մզկիթի բակում կան չորս այվաններ (կամարակապ տարածք իսլամական ճարտարապետությունում)։
Ալ-Նաբիում կան գեղագիր մակագրություններ, որոնք թվագրվում են 1787 թվականին։ Այս մզկիթը ևս, ինչպես և Ղազվինի Ջամե մզկիթը, ունի շաբեստան (իրանական ճարտարապետությանը բնորոշ՝ ծածկով ազատ տարածք), որն այժմ օգտագործվում է որպես գրադարան։