Ալ-Ռակկայի թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Սիրիա |
Տեղագրություն | Ալ-Ռակկա |
Հիմնադրվել է | 1981 |
Տնօրեն | Anas al-Khabour?[1] և Muhammad Sarhan?[2] |
Կայք | cdli.ucla.edu/collections/syria/raqqa_en.html |
Ալ-Ռակկայի թանգարան, (արաբ․՝ مَتْحَفُ الرَّقَّةِ), թանգարան Սիրիայի Ալ-Ռակկա քաղաքում, որը հիմնադրվել է 1981 թվականին[3]։ Թանգարանի շենքը կառուցվել է 1861 թվականին և ծառայել է որպես Օսմանյան կառավարության շինություն[4]։ Թանգարանը նվիրված է Ալ-Ռակկայի մարզի մշակույթի պահպանմանը[5]։
Թանգարանը նշանակալիորեն համակարգում է ընդարձակ հավաքածուներ, որոնք հավաքվել են Թելլ Սաբի Աբիադի, Թելլ Բիայի, Թելլ Չուերայի, Թելլ Մումբագայի շրջանների պեղումներից և արվեստի տարբեր գործեր, որոնք թվագրվում են հռոմեական և բյուզանդական ժամանակներից, ինչպես նաև` ավելի ուշ շրջանի առարկաներ Իսլամական ժամանակաշրջանից, (հատկապես` Հարուն ալ-Ռաշիդի դարաշրջանից), ինչպես նաև` բեդվինների գերիշխանության ժամանակկաշրջանից[6]։ Թանգարանի առաջին հարկն ունի երեք բաժին. Հնագույն, Դասական հետքեր, Ժամանակակից արվեստ, և երկրորդ հարկը նվիրված է արաբական և իսլամական արվեստին[7]։
Թանգարանն առավելագույնն ունեցել է 7000 արվեստի գործեր մոտակա շրջաններից[4]։ Սիրիայի քաղաքացիական պատերազմը վնաս է հասցրել թանգարանին` Ալ-Ռակկայում Իրաքի և Լևանտի իսլամական պետության տիրապետման ժամանակ[8]։ 2017 թվականի հոկտեմբերին Սիրիայի դեմոկրատական ուժերի կողմից քաղաքը զավթելուց հետո Ալ-Ռակկայի քաղաքային խորհուրդը և դրա Հնությունների և մշակույթի կոմիտեն, 2018 թվականից սկզբից համագործակցելով Վիժն կազմակերպության հետ, սկսել է վերակառուցել շենքը և հետ բերել արվեստի գողացված գործերը[9]։
{{cite news}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ալ-Ռակկայի թանգարան կատեգորիայում։ |