Ալ-Սիսինիա

Քաղաք
Ալ-Սիսինիա
արաբ․՝ السيسنية‎‎‎
ԵրկիրՍիրիա Սիրիա
ՄարզՏարտուսի մարզ
ՄինտակաՍաֆիթայի գավառ
ՆահիյաԱլ-Սիսինիայի շրջան
ԲԾՄ252 մետր
Պաշտոնական լեզուարաբերեն
Բնակչություն2 667 մարդ (2004)
Ազգային կազմարաբներ
Ժամային գոտիUTC+2
Ալ-Սիսինիա (Սիրիա)##
Ալ-Սիսինիա (Սիրիա)

Ալ-Սիսինիա (արաբ․՝ السيسنية‎‎‎), քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետությունում։ Հանդիսանում է Տարտուսի մարզի Սաֆիթայի գավառի համանուն շրջանի վարչական կենտրոնը։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալ-Սիսինիայից հյուսիս գտնվում է գավառի կենտրոն Սաֆիթան, իսկ շրջակայքում կան մի քանի գյուղեր, որոնք կազմավորում են Ալ-Սիսինիայի շրջանը՝ 22 018 մարդ բնակչությամբ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի տվյալներով՝ ալ-Սիսինիայում բնակվում էր 2 667 մարդ, որոնց գերակշիռ մասը՝ ալավիներ և քրիստոնյաներ[1]։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, ավելի կոնկրետ՝ երկրագործությունը։ Դրան նպաստում է միջերկրածովյան մեղմ ու խոնավ կլիման։ Տարածված է այգեգործությունը. մշակում են զեյթուն, արևադարձային և մերձարևադարձային մրգեր, կան ցորենի ու գարու դաշտեր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Սիրիայի մարդահամար, 2004