Ալաա Մուրաբիթ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 26, 1989 (35 տարեկան) |
Ծննդավայր | Սասկատուն, Սասկաչևան, Կանադա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | իսլամ[1] |
Կրթություն | Լոնդոնի թագավորական քոլեջ և University of Zawia?[2] |
Մասնագիտություն | բժիշկ, կանանց իրավունքների պաշտպան և ակտիվիստ |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Ալաա Մուրաբիթ (անգլ.՝ Alaa Murabit, հոկտեմբերի 26, 1989, Սասկատուն, Սասկաչևան, Կանադա), կանադացի բժիշկ և խաղաղապահական գործընթացներում միջազգային իրավապաշտպան, առաջնորդ։ Նա ՄԱԿ-ի Առողջապահական զբաղվածության և տնտեսական աճի բարձրաստիճան հանձնակատարն է, Միավորված ազգերի կամզակերպության գլխավոր քարտուղարի կողմից նշանակվել է Կայուն զարգացման նպատակների աշխարհում 17 իրավապաշտապաններից մեկի պաշտոնում։
Նա «Phase Minus 1»-ի՝ խաղաղապահական, հակամարտությունների կարգավորման, կայուն զարգացման, ազգային անվտանգության, անվտանգության համագործակցության և պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում առաջնորդություն ցուցաբերող կազմակերպության[3], գործադիր տնօրենն է։
Մուրաբիթի TED ելույթը՝ «Ի՞նչ է իսկապես իմ կրոնն ասում կանանց մասին» անունով, տեղի է ունեցել 2015 թվականի հուլիսին և ընտրվել է որպես օրվա ԹԵԴ ելույթ, իսկ The New York Times-ը այն ներառել է չորս այն ԹԵԴ-երի շարքում, որոնք պետք է հենց այս պահին դիտել։
15 տարեկանում Ալաան ավարտել է ավագ դպրոցը և Կանադայի Սասկատուն քաղաքից տեղափոխվել է Զավիա, Լիբիա։ Հենց այստեղ նա ընդունվել է բժշկական դպրոց, և 21 տարեկանում հիմնել է «Լիբիացի կանանց ձայնը» կազմակերպությունը։ Հասարակական և մշակութային նորմերի դեմ պայքարի և ավանդական ու պատմական դերակատարման մոդելների օգտագործման ուժեղ կողմնորոշմամբ, Մուրաբին խթանում է կանանց մասնակցությունը խաղաղապահական գործընթացներում և միջնորդական առաքելության մեջ։ Նա Կայուն զարգացման, խաղաղապահության, միջազգային անվտանգության, առաջնորդության, համաշխարհային առողջապահական քաղաքականության և բանակցությունների քաղաքականության փորձագետ է։
Մուրաբիթը ծնվել և մեծացել է Սասկատունում, Սասկաչևան, Կանադա՝ ընտանիքի տասնմեկ երեխաներից վեցերորդն է։ Նրա հայրը բժիշկ է[4]։ Նա հայտարարել է, որ թեև սկզբնապես նա չէր պլանավորել կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվել՝ նրա ծնողների հավասար վերաբերմունքը դեպի իրեն և իր եղբայրները կարևորագույն դեր են ունեցել իր աշխարհայացի վրա․
«ես գիտեմ, որ ես պարտավոր եմ ճանաչել և զարգացնել յուրաքանչյուր երեխայի առաջնորդ լինելու սեփական զգացումը, քանի որ եթե չլիներ իմ մայրը, ես իմ առաջնորդելու զգացումը երբեք չէի ճանաչի ու չէի պահանջի»[5]
Բնօրինակ տեքստ (անգլ.)I know that I have a duty to every child to recognize and cultivate their own sense of leadership, because had it not been for my mother, I would not have recognized or claimed my own space to lead
Մուրաբիթը հայտարարել է, որ իր մեծագույն մոդելները իր ընտանիքի անդամներն են, այդ թվում իր ավագ քույրը` Ամերա Մուրաբիթը, որը համաշխարհային ճանաչում ունեցող պլաստիկ վիրաբույժ է և հակամարտությունների գոտիներում և հումանիտար աղետներում հաճախ է կամավոր լինում[6]։
15 տարեկանում ավարտելով ավագ դպրոցը՝ նա 2005 թվականին, իր ընտանիքի անդամների հետ, վերադարձել է Զավիա (Լիբիա), որտեղ ընդունվել է Զավիայի համալսարանի բժշկության ֆակուլտետ։
{{cite web}}
: Check |authorlink=
value (օգնություն); External link in |authorlink=
(օգնություն)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալաա Մուրաբիթ» հոդվածին։ |
|