Ալալան


Ալալան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Աղբակի գավառում։

Գյուղն ունեցել է այգիներ և պարտեզներ։ Հաճելի օդի պատճառով հանդիսացել է ամառանոցավայր։

1915 թվականի նախօրյակին ուներ 40 տուն հայ և քուրդ բնակիչ։ Գյուղացիների հիմնական զբաղմունքը անասնապահություն, պտղաբուծություն և երկրագործությունն էր։

Գյուղն ուներ եկեղեցի և Ս Հակոբ անունով պուրակ, որտեղից է առաջացել է գյուղի երկրորդ անվանումը։ Ալալանում և նրա շրջակայքում 1986 թվականի դրությամբ պահպանվել են հին հայկական գերեզմանոցներ[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 58