![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 8, 1986[1][2] (38 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Թուրսունզադե, Districts under Central Government Jurisdiction, Տաջիկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 174 սանտիմետր | |||||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 76 կիլոգրամ | |||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 29.09.2019: |
Ալան Տայմուրազովիչ Կասաև (ռուս.՝ Алан Касаев, ապրիլի 8, 1986[1][2], Թուրսունզադե, Districts under Central Government Jurisdiction, Տաջիկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, «Ավանգարդ» ակումբի կիսապաշտպան։ Հրավիրվել է Ռուսաստանի երկրորդ հավաքական։
Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2002 թվականին երկրորդ դիվիզիոնի կենտրոն տարածաշրջանի Ռեունտովի «Տիտան» ակումբում, որի կազմում անցկացրել է 14 խաղ։ 2003 թվականին տեղափոխվել է Պրեմիեր Լիգայի «Շիննիկ» ակումբ։ Անցկացրել է 19 խաղ երկրորդ կազմում և խփել 1 գոլ, իսկ հիմնական կազմում այդպես էլ չի խաղացել։ 2004 թվականին տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» ակումբ։ 2006 թվականին ակումբի երկրորդ կազմում անցկացրել է 28 խաղ և խփել 6 գնդակ՝ անցկացնելով 3 խաղ Ռուսաստանի գավաթի խաղարկությունում, 2006 թվականին ընդգրկված է եղել թիմի հիմնական հայտացուցակում։
2007 թվականին վարձավճարով տեղափոխվել է Վլադիկավկազի «Ալանիա» ակումբ, որի կազմում անցկացրել է 36 խաղ և խփել 3 գոլ։ Մրցաշրջանի ավարտին ակումբը ցանկացել է գնել ֆուտբոլիստի տրանսֆերը[3], սակայն «Զենիթի» և «Ալանիայի» համաձայնությունը չի ստացվել։
2008 թվականի սկզբին Կասաևը համալրել է «Կուբան» ակումբի կազմը, որի կազմում 2008 թվականին անցկացրեծ իր համար փայլուն մրցաշրջան։ Ընդհանուր մրցաշրջանի ընթացքում ակումբի կազմում անցկացրել է 38 խաղ, խփելով 8 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում, համարվել է թիմի առաջատարներից մեկը, մրցաշրջանի ավարտին երկրպագուների ձայների արդյունքներով դարձել է «Կուբան» ակումբի տարվա լավագույն ֆուտբոլիստ Դենիս Զուբկոյի հետ միասին[4], երկու ֆուտբոլիստներին էլ պարգևատրել են համապատասխան գավաթներով վերջին մրցաշրջանի ավարտին՝ նոյեմբերի 6-ին։ «Սպորտ-Էքսպրես» թրթի վարկածով, «Ռոստովի» ավագ Միխայիլ Օսինովի հետ միասին, դարձել է Առաջին դիվիզիոնի 2008 թվականի մրցաշրջանի լավագույն խաղացող[5]։
2009 թվականի մարտի 14-ին կատարել է նորամուտը Պրեմիեր Լիգայում 1-ին տուրի Կազանի «Ռուբին» ակումբի դեմ խաղում (0:3)։ Երկրորդ տուրի Մոսկվայի «Սպարտակ» ակումբի դեմ խաղում (1:0) ստացել է 7,0 միավոր (10 միավորից) և «Սպորտ-Էքսպրես» թերթի վարկածով դարձել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ[6]։ Այդ խաղի 29-րդ րոպեին ստացել է դեղին քարտ։ Մրցաշրջանի առաջին կեսում Կասաևի ցուցաբերած խաղը ճանաչվել է հաջող, ինչի շնորհիվ նրանով հետաքրքրվել է Ռուսաստանի չեմպիոն «Ռուբինը»։ Կասաևի հետ որպես մրզիչ «Կուբանում» աշխատած Սերգեյ Օվչիննիկովի կարծիքով 2009 թվականին նրա տրանսֆերային արժեքը 2 միլիոնից հասել է մինչև 4,5 միլիոն դոլարի[7]։ Ընդհանուր 2009 թվականին Պրեմիեր լիգայի «Կուբան» ակումբի կազմում անցկացրել է 16 խաղ՝ որոնցում խփել է 2 գոլ[8]։
Օգոստոսի 21-ին հայտնի է դարձել, որ Կասաևը տեղափոխվել է Կազան, իսկ նրա տրանսֆերի հետ կապված բոլոր հարցերը, արդեն որոշվել և հաստատվել են «Կուբանի» և «Ռուբինի» կողմից[9], պայմանագիրը կնքվել է 3,5 տարի ժամկետով[10]։ Որոշ տեղեկություններ կան, որ պայմանագիրը կազմել է 5 միլիոն եվրո[11]։ «Ռուբինում» հանդես գալու համար Կասաևը վերցրել է 88-րդ համարի մարզաշապիկը[12]։ Կազանի թիմի կազմում նորամուտը կատարել է օգոստոսի 30-ին՝ դուրս գալով փոխարինման Մոսկվայի «Սպարտակ» ակումբի դեմ արտագնա խաղում։ 2009 թվականի սեպտեմբերի 16-ին նորամուտը նշեց Չեմպիոնների լիգայում՝ փոխարինման դուրս գալով Ալեքսանդր Ռյազանցևին «Ռուբինի» առաջին խաղի 83-րդ րոպեին, որտեղ կազանցիները 1:3 հաշվով Կիևի «Դինամո» ակումբի դեմ արտագնա խաղում պարտություն կրեցին[13]։ Հոկտեմբերի 17-ին «Խիմկիի» հետ տնային խաղում առաջին գոլը խփեց կազանցիների կազմում։
2012/13 մրցաշրջանում ձախ և աջ կիսապաշտպանների փոփոխվող դիրքերում։ Մրցաշրջանի ամենաթեժ պահին խփել է մի շարք գոլեր և սկսել է ավելի հաճախ ընդգրկվել թիմի մեկնարկային կազմում։ Հոկտեմբերի 25-ին հաղթանակ է բերել «Ռուբինին» Եվրոպայի լիգայի խմբային փուլի «Նեֆտիչ» ակումբի դեմ խաղում (Բաքու, Ադրբեջան, 1:0)։ Հոկտեմբերի 28-ին Կասաևը և Կուզմինը հաղթանակ են բերել «Ռուբինին» «Անժիի» դեմ խաղում, որը գլխավորում էր առաջնությունը։
Հուլիսի 9-ին վարձավճարով տեղափոխվել է Մոսկվայի «Դինամո» ակումբ, որի կազմում հանդես է եկել 11 համարի մարզաշապիկով[14]։ ՌՖՊԼ 1-ին տուրի 2013/14 մրցաշրջանի «Վոլգայի» դեմ նորամուտային խաղում խփել է առաջին գոլը նոր թիմի կազմում։
Մրցաշրջանի ավարտին հրաժարվել է ստորագրել առաջարկված երկամյա պայմանագիրը և հայտարարել է, որ կնախընտրեր վերադառնալ «Ռուբին»[15]։ Բայց նույն օրը՝ 2014 թվականի մայիսի 16-ին, հայտնի է դարձել, որ Կասաևը հաջորդ մրցաշրջանում պետք է հանդես գա Մոսկվայի «Լոկոմոտիվ» ակումբի կազմում[16][17]։ Տրանսֆերի արժեքը կազմել է 5 միլիոն եվրո, որը կնքվել է Կասաևի և «Ռուբինի» միջև[18]։
«Լոկոմոտիվի» կազմում նորամուտը կատարել է 2014 թվականի օգոստոսի 10-ին Տուլայի «Արսենալ» ակումբի դեմ խաղում՝ փոխարինելով Մայկոնին։ Օգոստոսի 21-ին անցկացրել է առաջին խաղը «Լոկոմոտիվի» կազմում՝ Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլում։ Խաղի 45-րդ րոպեին գոլ է խփել Կիպրոսի «Ապոլլոն» ակումբի դարպասին (1:1)։
2018 թվականի հուլիսի 3-ին «Բալտիկան» և «Լոկոմոտիվը» կնքել են վարձավճարային պայմանագիր մինչև 2018/2019 մրցաշրջանի ավարտը[19]։
2019 թվականի հունիսին պայմանագիր է կնքել Կուրսկի «Ավանգարդ» ակումբի հետ։
2008 թվականին անցկացրել է 3 խաղ Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում՝ մասնակցելու 2009 թվականի Եվրոպայի առաջնության երիտասրադական թիմերի որակավորման փուլին (մինչև 21 տարեկան)։
2010 թվականի սեպտեմբերին Կասաևին հրավիրել են Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքական՝ մասնակցելու 2012 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլին Անդորայի հավաքականի դեմ խաղին։ Ամբողջ խաղը Ալանն անցկացրել է պահեստայինների նսատարնին։ Սլովակիայի դեմ խաղում նույնպես խաղադաշտ դուրս չի եկել, նաև հրավիրվել է Բելգիայի և Իրանի հավաքականների դեմ խաղերին։
2011 թվականի օգոստոսի 19-ին Ալանը հրավիրվել է Ռուսաստանի երկրորդ հավաքական՝ մասնակցելու Բելառուսի օլիմպիական հավականի դեմ խաղին[20]։
Ակումբային
Անձնական
2017/18 մրցաշրջանի վերջի տվյալներով
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթներ | Եվրագավաթներ | Ընդհանուր | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Տիտան | 2002 | 14 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 14 | 0 |
Ընդհանուր | 14 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 14 | 0 | |
Շիննիկ | 2003 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Ընդհանուր | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | |
Զենիթ (ՍՊ) | 2004 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
2005 | 0 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 3 | 0 | |
2006 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | |
Ընդհանուր | 0 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 3 | 0 | |
Ալանիա | 2007 | 36 | 3 | 1 | 0 | 0 | 0 | 37 | 3 |
Ընդհանուր | 36 | 3 | 1 | 0 | 0 | 0 | 37 | 3 | |
Կուբան | 2008 | 38 | 8 | 1 | 0 | 0 | 0 | 39 | 8 |
2009 | 16 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 16 | 2 | |
Ընդհանուր | 54 | 10 | 1 | 0 | 0 | 0 | 55 | 10 | |
Ռուբին | 2009 | 10 | 1 | 0 | 0 | 4 | 0 | 14 | 1 |
2010 | 28 | 5 | 1 | 0 | 8 | 1 | 37 | 6 | |
2011/12 | 30 | 4 | 3 | 1 | 11 | 1 | 44 | 6 | |
2012/13 | 20 | 2 | 1 | 0 | 10 | 1 | 31 | 3 | |
Ընդհանուր | 88 | 12 | 5 | 1 | 33 | 3 | 126 | 16 | |
Դինամո (Մոսկվա) | 2013/14 | 19 | 3 | 1 | 0 | 0 | 0 | 20 | 3 |
Ընդհանուր | 19 | 3 | 1 | 0 | 0 | 0 | 20 | 3 | |
Լոկոմոտիվ (Մոսկվա) | 2014/15 | 26 | 3 | 3 | 0 | 2 | 1 | 31 | 4 |
2015/16 | 24 | 3 | 2 | 0 | 5 | 0 | 31 | 3 | |
2016/17 | 18 | 1 | 1 | 1 | 0 | 0 | 19 | 2 | |
2017/18 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 | |
Ընդհանուր | 70 | 7 | 6 | 1 | 7 | 1 | 83 | 9 | |
Ընդհանուր կարիերայում | 281 | 35 | 17 | 2 | 40 | 4 | 338 | 41 |
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)