Ալան Կրյուգեր

Ալան Կրյուգեր
անգլ.՝ Alan Krueger
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 17, 1960(1960-09-17)[1][2]
ԾննդավայրԼիվինգսթոն, Էսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Մահացել էմարտի 16, 2019(2019-03-16)[3][1][2] (58 տարեկան)
Մահվան վայրՓրինսթոն, Մերսեր շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՔորնելի համալսարանի Արդյունաբերական և աշխատանքային հարաբերությունների դպրոց, Հարվարդի համալսարան, Կոռնելի համալսարան և Livingston High School?
Մասնագիտությունտնտեսագետ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՓրինսթոնի համալսարան
Զբաղեցրած պաշտոններUnited States Assistant Secretary of the Treasury? և Chair of the Council of Economic Advisers?
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Տնտեսաչափական ընկերություն[4]
Կայքkrueger.princeton.edu
 Alan Krueger Վիքիպահեստում

Ալան Կրյուգեր անգլ.՝ Alan Bennett Krueger, սեպտեմբերի 17, 1960(1960-09-17)[1][2], Լիվինգսթոն, Էսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ - մարտի 16, 2019(2019-03-16)[3][1][2], Փրինսթոն, Մերսեր շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի տնտեսագետ, աշխատանքային տնտեսագիտության մասնագետ։ IDEAS/RePEc-ի համաձայն 2011 թվականին ճանաչվել է աշխարհի 50 լավագույն տնտեսագետներից մեկը[6]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա մեծացել է Նյու Ջերսի նահանգի Լիվինգսթոն քաղաքում՝ հրեական ընտանիքում[7]։ 1979 թվականին ավարտել է Լիվինգսթոնի միջնակարգ դպրոցը։

1983 թվականին ստացել է գիտությունների բակալավրի աստիճան (գերազանցությամբ)՝ Քորնելի համալսարանի արդյունաբերական և աշխատանքային հարաբերությունների դպրոցոից։ 1985 թվականին ստացել է Հարվարդի համալսարանի մագիստրոսի կոչում, իսկ 1987 թվականին՝ տնտեսագիտության դոկտորի աստիճան։

Պրինսթոնի համալսարանի պրոֆեսոր է։ Համալսարանի «Survey» հետազոտական կենտրոնի հիմնադիր և տնօրեն[8]։

1994-1995 թվականներին ԱՄՆ աշխատանքի նախարարությունում աշխատել է որպես գլխավոր տնտեսագետ։

2009–2010 թվականներին՝ ԱՄՆ ֆինանսների նախարարի տնտեսական քաղաքականության գծով օգնական։

2011 թվականին նշանակվել է Սպիտակ տան տնտեսական խորհրդատուների խորհրդի ղեկավար։ Երբ նշանակվել է այս պաշտոնում, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նրան բնութագրել է որպես «երկրի առաջատար տնտեսագետներից մեկը»[9]։ Իր պաշտոնավարման ընթացքում պնդում էր, որ եկամտի անհավասարությունը սպառնում է տնտեսական աճին[10]։

Ալան Կրյուգերը գիրք է գրել, որը հերքում է ընդհանուր ընդունված տեսակետը, որ ահաբեկչությունը ծագում է աղքատ ոչ կրթված մարդկանց շրջանում։ Կրյուգերը գրում է, որ հաճախ ահաբեկիչները միջին խավից են և ունեն քոլեջի մակարդակի կրթություն։

2000-2006 թվականներին «New York Times»-ում ղեկավարում էր «Economic Scene» մասը։

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1995 — «Миф и измерение: новая экономическая теория минимальной заработной платы» (անգլ.՝ «Myth and Measurement: The New Economics of the Minimum Wage») (в соавторстве с Д. Кардом), ISBN 0-691-04823-1.
  • 2001 — «Вопросы образования: Избранные эссе Алана Крюгера» (անգլ.՝ «Education Matters: Selected Essays by Alan B. Krueger»), ISBN 1-84064-106-1.
  • 2003 — «Неравенство в Америке: Какова роль политики капитала для человека?» (անգլ.՝ «Inequality in America: What Role for Human Capital Policies?») (в соавторстве с Дж. Хекманом), ISBN 0-262-08328-0.
  • 2007 — «Что делает террористом: Экономика и корни терроризма» (անգլ.՝ «What Makes a Terrorist: Economics and the Roots of Terrorism»), ISBN 0-691-13438-3.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալան Կրյուգեր» հոդվածին։