Գլուտամատ-պիրուվատ-տրանսամինազա | |
---|---|
Բնորոշիչներ | |
Սիմվոլ | GPT |
Entrez | |
HUGO | |
OMIM | |
RefSeq | |
UniProt | |
Այլ տվյալներ | |
ՖՀ համար | |
Լոկուս | Քրոմ. 8 |
Ալանինամինոտրանսֆերազա (ԱԼՏ, ԱլԱտ) տրանսֆերազների խմբին պատկանող էնդոգեն ֆերմենտ՝ ամինատրանսֆերազների (տրանսամինազների) ենթախմբից, որը լայնորեն օգտագործվում է բժշկական պրակտիկայում լյարդի ախտահարումների լաբորատոր ախտորոշման համար։
Ալանինամինոտրանսֆերազը սինթեզվում է ներբջջային ճանապարհով, և սովորաբար այս ֆերմենտի միայն մի փոքր մասն է մտնում արյուն։ Երբ լյարդը վնասվում է (հեպատիտ, լյարդի ցիռոզ) ցիտոլիզի (բջիջների քայքայման) հետևանքով, այս ֆերմենտը մտնում է արյան մեջ, որը հայտնաբերվում է լաբորատոր մեթոդներով։ Այս տրանսամինազի մակարդակը կարող է աճել նաև սրտամկանի ինֆարկտի և այլ վիճակների դեպքում[1]։
ԱՍՏ-ի համեմատ ԱԼՏ-ի ավելի բարձր մակարդակը վկայում է լյարդի ախտահարման մասին, հակառակ պարագայում, երբ բարձրանում է ԱՍՏ-ինդեքսը՝ ԱԼՏ-ի համեմատ, ապա դա, որպես կանոն, ցույց է տալիս սրտամկանի բջիջների (սրտի մկանների) հետ կապված խնդիրներ։
ԱԼՏ-ի և/կամ ԱՍՏ -ի ակտիվության աճը կարող է պայմանավորված լինել որոշակի դեղամիջոցների ընդունմամբ (հիմնականում լյարդի վրա թունավոր ազդեցության պատճառով)։ ԱԼՏ-ի աճը կարող է լինել լյարդի տարբեր հիվանդությունների նշան։ Օրինակ, լիզոսոմային թթու լիպազի պակասը։ Վերջերս պարզվել է, որ այն կարող է նաև կանխատեսել սուր շնչառական դիսթրես համախտանիշի զարգացումը COVID-19 կորոնավիրուսային վարակով վարակված մարդկանց մոտ[2]։
Պլազմայում ԱԼՏ-ի ակտիվության նվազումը հնարավոր է երիկամային անբավարարության, պիրիդոքսինի անբավարարության դեպքում, հեմոդիալիզի կրկնվող միջամտություններից հետո, հղիության ընթացքում[1]։
[անգլ.]. — The Association for Clinical Biochemistry and Laboratory Medicine, 2012. — 5 p.