Քաղաքացիությունը | Կոսովո | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 20, 1994[1][2] (30 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Ռոմֆորդ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն | ||||||||||||||
Հասակ | 184 սանտիմետր | ||||||||||||||
Քաշ | 78 կիլոգրամ | ||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 13.02.2018: |
Ալբան Բունյակու (անգլ.՝ Alban Bunjaku, մայիսի 20, 1994[1][2], Ռոմֆորդ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի և կոսովացի ֆուտբոլիստ, հանդես է եկել Կոսովոյի հավաքականում։
Ալբան Բունյակուն ծնվել է Լոնդոնում, հանդես է եկել տեղի «Արսենալի» երիտասարդական թիմում, որին միացել է 2002 թվականին[3]՝ ութ տարեկանում[4]։
«Արսենալի» մինչև 18 տարեկանների թիմում անցկացրած 23 հանդիպումներում 15 գոլ խփելուց հետո Ալբան Բունյակուն տեղափոխվել է «Սևիլյա»[5]։ 2012-2013 մրցաշրջանն անցկացրել է դուբլում՝ Սեգունդայում հանդես եկող «Սևիլիա Աթլետիկո» թիմում[6]։ Ակումբում նորամուտը նշել է 2012 թվականի հոկտեմբերի 14-ին՝ «Կարտախենայի» դեմ խաղում՝ փոխարինման դուրս գալով հանդիպման 89-րդ րոպեին։ Հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 2:2 հաշվով[7]։ Առաջին գոլը խփել է նույն տարվա նոյեմբերի 4-ին՝ «Մելիլիայի» դեմ խաղում՝ ակումբին պարգևելով արտագնա հաղթանակ 0:1 հաշվով[8]։
2014 թվականի հունիսի 10-ին Բունյակուն վերադարձել է Անգլիա և երկամյա պայմանագիր կնքել «Դերբի Կաունտիի» հետ[6][9]։ Գլխավոր մարզիչ Սթիվ Մաքլարենն ասել է, որ ֆուտբոլիստն ունի ներուժ «Դերբիում» հաջողության հասնելու համար՝ հաշվի առնելով «Արսենալի» և «Սևիլիայի» հետ մրցելույթների ընթացքում կուտակած փորձը[10]։ Ժամանակ անցկացնելով հիմնականում երիտասարդական թիմում՝ Բունյակուն հեռացել է ակումբից պայմանագրի ավարտից մի քանի ամիս առաջ՝ խզելով պայմանագիրը կողմերի փոխադարձ համաձայնությամբ[11]։
Ֆուտբոլիստի նոր ակումբը դարձել է հոլանդական «Դորդրեխտը», որի հետ նա պայմանագիր է կնքել 2016 թվականի հունվարի 18-ին[12]։ Թիմում նորամուտը նշել է «Էմմենի» դեմ խաղում՝ խաղադաշտ դուրս գալով հանդիպման 63-րդ րոպեին։ Այդ հանդիպումն ավարտվել է 0։2 հաշվով՝ «Էմմենի» պարտությամբ[13]։
2012 թվականի հունվարին ԶԼՄ-ները հայտնել են, որ Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիան փորձել է համոզել ֆուտբոլիստին միանալ իր հավաքականին, քանի որ Անգլիայի ֆուտբոլային միությունը չի պատրաստվում նրան հրավիրել երկրի հավաքական[14]։ Ֆուտբոլիստը հրավիրվել է Ալբանիայի պատանեկան հավաքական այն բանից հետո, երբ անգլիական կողմը հրաժարվել է նրա ծառայություններից[15]։
2014 թվականի մայիսին Բունյակուն հրավիրվել է Կոսովոյի հավաքական՝ մասնակցելու Թուրքիայի և Սենեգալի դեմ ընկերական խաղերին[16]։ Մայիսի 21-ին Թուրքիայի դեմ խաղում Բունյակուն նշել է նորամուտը հավաքականի կազմում՝ խաղադաշտ դուրս գալով հանդիպման 60-րդ րոպեին։ Այս հանդիպումն ավարտվել է Կոսովոյի համար ջախջախիչ պարտությամբ՝ 1։6[11][17]։
|