Ալբանական Ռիվեիերան հայտնի է ձիթենիների ու ցիտրուսային մրգերի պլանտացիաներով
Ալբանիայի գյուղատնտեսություն, Ալբանիայի տնտեսության ճյուղերից մեկը։ Գյուղատնտեսության ոլորտում ընդգրկված են Ալբանիայի բնակչության 47.8 %-ը և տարածության մոտ 24.31 %-ը։ գյուղատնտեսությանն է բաժին ընկնում երկրի ՀՆԱ-ի 18.9 %-ը[1]։
Եվրոպայի տարածքում ամենահին ֆերմաներից մեկը հայտնաբերվել է Ալբանիայի տարածքում[2]։
Ալբանիայի գյուղատնտեսության հիմնական արտադրանքներն են ծխախոտը, թուզը, ձիթապտուղը, եգիպտացորենը, կարտոֆիլը, բանջարեղենը, մրգերը, շաքարի ճակնդեղը, խաղողը, միսը, մեղրը, կաթնամթերքը, ինչպես նաև դեղաբույսերն ու հոտավետ բույսերը։ Ալբանիայի գյուղատնտեսությանը բաժին են ընկնում երկրի ՀՆԱ-ի 18.9 %-ը և արտահանման մեծ մասը։ Չնայած դրան՝ այն ներկայանում է գերազանցապես ընտանեկան ոչ մեծ ձեռնարկություններով և բնական տնտեսությամբ, քանի որ դաժվար հասանելի են ժամանակակից սարքավորումները, հստակ սահմանված չեն սեփականատիրական իրավունքները, և գերակշռում են ոչ մեծ, ցածր արտադրողականությամբ հողամասերը։ 1990 թվականից հետո հողերի բաժանումը, սեփականատիրության անորոշությունը, պետական չափորոշիչների և բանկային վարկավորման բացակայությունը, ավելացված արժեքի բարձր հարկերը խոչընդոտում են ժամանակակից ագրարային տնտեսության զարգացումը։
Սակայն գյուղատնտեսության ոլորտն աստիճանաբար փոխվում է կոոպերատիվների ներմուծման, օտար ներդրումների, գյուղմթերքների հանձնման կենտրոնների կառուցման հետ։
Ալբանիան աշխարհում 11-րդ տեղն է զբաղեցնում ձիթապտղի յուղի արտադրությամբ[3]։
Ալբանիայի հողն ու կլիման բարենպաստ են անտառային տնտեսության համար։ 1990-ական թվականներին Ալբանիայի տարածքի պատմական շատ անտառներ ոչնչացվել են ոչ արդյունավետ գործունեության, գյուղատնտեսական նշանակության տարածքներն ընդլայնելու պատճառով։ Ներկայումս անտառները զբաղեցնում են Ալբանիայի տարածքի մեկ երրորդ մասը։ Շնորհիվ Իտալիայի ու Համաշխարհային բանկի համագործակցության՝ տարվում են անտառների վերականգնման աշխատանքներ։
Ալբանիան գտնվում է Հոնիական ու Ադրիատիկ ծովերի միջև, ինչը ձկնարդյունաբերության զարգացման լավ հնարավորություն է ընձեռում։ Համաշխարհային բանկի ու Եվրոպական տնտեսական համագործակցության տնտեսագետների տվյալներով ձկնային արդյունաբերությունը մեծ պոտենցիալ ունի Ալբանիայում, քանի որ հարևան հունական ու իտալական շուկաներում գները զգալիորեն բարձր են ալբանական գներից։
Miluka, Juna; Gero Carletto, Benjamin Davis, and Alberto Zezza. "The Vanishing Farms? The Impact of International Migration on Albanian Family Farming", Journal of Development Studies 46, no.1 (2010): 1140 - 1161
Muller, Daniel and Thomas Sikor. "Effects of Post-Socialist Reforms on Land Cover and Land Use in South-Eastern Albania." Applied Geography 26, no. 3-4 (2006):175-191.