Ալբանիայի կապի միջոցներ կամ Ալբանիայի հեռահաղորդակցություն, որն ներառում է ռադիո, հեռուստատեսություն, հեռախոսակապ և ինտերնետ։ Ալբանիայում կապի միջոցները ակտիվորեն սկսել են զարգանալ միայն 1990-ական թվականներին։Կապի զարգացումը դանդաղել է 1997 թվականի քաղաքացիական պատերազմի և Կոսովոյի պատերազմի առաջացրած ավերածությունների պատճառով։
Ալբանիան մինչև 1990 թվականը ամենափակ երկիրն էր ոչ միայն Վարշավյան պայմանագրի երկրիներից, այլև ամբողջ Եվրոպայի և աշխարհի երկրներից, քանի որ Էնվեր Խոջան խիստ մեկուսացնող քաղաքականություն էր վարում։Կապի սարքավորումների բաշխումը երկրում գտնվում էր իշխող Ալբանիայի աշխատանքի կուսակցության խիստ վերահսկողության տակ։ Հեռախոսակապը որպես կանոն ծառայում էր միայն բարձրագույն կուսակցական ղեկավարությանը և բավական բարդ էր հեռախոս ստանալը։ Խստորեն սահմանափակված էին հեռուստացույցների և ռադիոընդունիչների վաճառքը (խլացվում էին հարևան Հունաստանի, Հարավսլավիայի և Իտալիայի ռադիոկայանները որպես Ալբանիայի գաղափարական թշնամի երկրներ)։ 1990-ական թվականներին այս իրավիճակը մեռյալ կետից որոշ չափով շարժվեց։
Ալբանիայում միջին հաշվով 1000 մարդուն բաժին էր ընկնում ընդամենը 14 հեռախոսային սարք։ Երկրում ընդամենը 42 հազար հեռախոսային գիծ կար, որոնցից 13 հազարն անցնում էր Տիրանայի միջով, 2 հազարը Դուրրասի միջով, մնացածը Շկոդերի, Էլբասանի, Վլորայի, Գիրոկաստրայի և այլ քաղաքների միջով։ Յուրաքանչյուր գյուղում, սովորաբար, կար ոչ ավելի, քան մեկ հեռախոս։ Սակայն 1990-ական թվականների սկզբին տնտեսական և սոցիալական բարեփոխումների հետևանքները հանգեցրեցին նրան, որ հազարից ավելի գյուղերում ընդհանրապես վերացավ հեռախոսային կապը. բոլոր լարերը վերամշակվում և վերաձուլվում էին փշալարերի արտադրության համար։
Հեռախոսային ապարատների գերակշիռ մասը ցածրորակ էր և 1940-ական թվականների արտադրութան։ Հեռախոս պատրաստող բանվորները հատ ու կենտ իտալական դետալներ էին օգտագործում։Միջազգային կապ փաստորեն գոյություն չուներ։ Միայն 1990-ական թվականների սկզբին միջազգային կապի գծեր են ստեղծվել. 240 կարճալիքային գծեր Իտալիայի հետ և 180 նման գծեր Հունաստանի հետ։ Ալբանական հեռախոսային ընկերությունը տեղադրել է Italtel թվային կապի կազմակերպության երկու АТС U-20 հեռախոսային կայաններ, որոնցից մեկը Տիրանայում միջազգային, միջքաղաքային և տեղական կապի համար, իսկ մյուսը՝ Դուրրեսում տեղական կապի համար։ ԱՄՆ երկու ընկերություններ կարողացան նաև թեժ գիծ հաստատել Վաշինգտոնի և Տիրանայի միջև։
Բջջային կապը տարածում գտավ միայն այն բանից հետո, երբ երկրում, փաստորեն, ստացիոնար ազատ հեռախոսահամարներ այլևս չէին մնացե։
Ժամանակակից հեռախոսակապը Ալբանիայում շարունակում է ծայրահեղ թերզարգացած մնալ, չնայած ստացիոնար հեռախոսակապի զարգացմանն ուղղված ներդրումներին։100 մարդու բաժին է ընկնում ընդամենը 10 հեռախոսային գիծ, ինչը ամենավատ ցուցանիշն է Եվրոպայում։ Բայց 1996 թվականից սկսած զարգանում է բջջային կապը, ընդ որում, խիստ արդյունավետ է զարգանում։ Բազմաթիվ պրովայդերների գործունեության արդյունքում ծածկույթը լիովին ապահովված է։ Տիրանայից դեպի Հունաստան և Իտալիա զարգանում է թելքաօպտիկական կապը և կարճ ալիքային ռադիոկապը.
Ալբանիայի պետական հեռարձակման համար պատասխանատու է RTSH հեռուստառադիոընկերությունը։ RTSH-ին են պատկանում հետևյալ երեք ռադիոկայանները.
2010 թվականին հասանելի է դարձել հետևյալ միջազգային կայանների հեռարձակումը[3].
2008 թվականի դրությամբ կային 56 FM հաճախականության (երեք ազգային, 53 տեղական) և մեկ կարճալիք ռադիոկայաններ։ Ռադիոընդունիչների թիվը 1 միլիոն էր ըստ 2001 թվականի տվյալների։
Պետական հեռարձակման համար պատասխանատու է RTSH հեռուստառադիոընկերությունը։ Հիմնական են համարվում երկու անալոգային հեռուստաալիքներ՝
Առաջինը գործարկվել է 1960 թվականի մայիսի 1-ին, ազդարարելով հեռուստատեսության դարաշրջանի սկիզբը երկրում։ Երկրորդը գործարկվել է 2003-ին եւ լուսաբանում է մարզական իրադարձությունները։ Հասանելի է նաև հինգ թվային հեռուստաալիքներ.
RTSH-ի չորս տարածաշրջանային բաժանմունքներ կան և ավելի քան 60-մասնավոր հեռուստաալիքներ։ RTSH-ի առավել լուրջ մրցակից է TV Klan-ը, որը 2002 թվականին իր ժողովրդականությաբ առաջատարն է եղել[4]։
Վերգետնյա հեռուստատեսությունը հնարավորություն է ընձեռնում իտալական և հունական հեռուստատեսություն ցուցադրել Ալբանիայում։ 2010 թվականին դեռևս պահպանվում էր կաբելային հեռարձակումը։ 2008 թվականին երկրում հաշվվում էր 1 միլիոն հեռուստատեսային սարքեր։
Ալբանիայում ինտերմետը հայտնվել է դարավերջին։ Լայնաշերտ Ինտերնետ կապի զարգացումն ակտիվացել է 2005 թվականին, բայց մինչև հիմա ժողովրդականությամբ զիջում է անլար կապին։ Ինտերնետ-սրճարանները հայտնի են Տիրանայում և Ալբանիայի այլ խոշոր քաղաքներում։ Eutelsat արբանյակները տրամադրում են անվճար Ինտերնետ կապ պետական հիմնարկներում, դպրոցներում և տեղական ինքնակառավարման մարմիններում[5][6]։
Գրաքննությունը համացանցում արգելվում է, քանի որ նրա հասկացությունը հակասում է Ալբանիայի օրենսդրությանը, որը սահմանում է խոսքի եւ մամուլի ազատություն եւ արգելում է պետության միջամտությունը քաղաքացու մասնավոր կյանք։ Հետեւաբար, կառավարական ծառայություններն իրավունք չունեն հետեւել էլեկտրոնային նամակագրությանը կամ շփումներին, զրույցներին։ Այնուամենայնիվ, երբեմն հաղորդագրություններ են հայտնվում, որոնք վկայում են, որ բիզնեսը եւ կառավարությունը լուրջ ճնշում է ցուցաբերում որոշ կայքերի սեփականատերերի նկատմամաբ[14]։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ալբանիայի կապի միջոցներ կատեգորիայում։ |