Ալբերտ Վալենտինովիչ Բորզենկով (ռուս.՝ Альберт Валентинович Борзенков, հունվարի 3, 1973(1973-01-03)[1], Կուրսկ, ԽՍՀՄ[2]), խորհրդային ռուս ֆուտբոլիստ (պաշտպան), մարզիչ։
Ֆուտբոլով զբաղվել սկսել է Կուրսկում (մարզիչ՝ Սերգեյ Վիկտորովիչ Վյալիխ)։ Առավել հայտնի է Վոլգոգրադի «Ռոտորում» իր ելույթներով, որի կազմում անցկացրած յոթ տարվա ընթացքում (1996-2000, 2001-2002 թվականներ) երկու անգամ դարձել է Ռուսաստանի առաջնության մրցանակակիր, մասնակցել Ինտերտոտոյի գավաթի և ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկություններին։ Հանդես է եկել նաև Կուրսկի «Ավանգարդ», Բուդյոննովսկի «Դրուժբա», Ստավրոպոլի «Դինամո», Սարատովի «Սոկոլ», «Տոմ», «Սիբիր» ակումբներում։
Ռուսաստանի առաջնության բարձրագույն լիգայում ընդհանուր առմամբ անցկացրել է 242 խաղ՝ խփելով 7 գոլ (մեկ հանդիպման արդյունքը, որին մասնակցել է Բորզենկովը, չեղյալ է հայտարարվել)։
Ռուսաստանի օլիմպիական հավաքականի կազմում 1994-1995 թվականներին մասնակցել է 6 խաղի։ Ռուսաստանի հավաքականի կազմում իր միակ հանդիպումն անցկացրել է 1998 թվականի մայիսի 30-ին՝ փոխարինման դուրս գալով Վրաստանի դեմ խաղում (1:1, 30 րոպե)։
- Թիմային
- Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր – 1997 («Ռոտոր»)
- Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր – 1996 («Ռոտոր»)
- Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջին տեղ – 2000 («Սոկոլ»)
- Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի կենտրոնական տարածաշրջանի հաղթող – 2009 (Կուրսկի «Ավանգարդ»)
- Անձնական
- Ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում (1) – № 3 (1996)
- ՊՖԼ գավաթի խաղարկության լավագույն պաշտպան – 2009