Ալբերտ Մալց անգլ.՝ Albert Maltz | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 28, 1908[1][2][3][…] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Վախճանվել է | ապրիլի 26, 1985[1][2][5][…] (76 տարեկան) |
Վախճանի վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] |
Մասնագիտություն | սցենարիստ, վիպասան և գրող |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Կոլումբիայի համալսարան և Եյլի դրամայի դպրոց |
Անդամակցություն | Hollywood Ten? |
Աշխատավայր | Դաշնային թատերական նախագիծ |
Պարգևներ | |
Ամուսին | Մարգարետ Լարկին |
Albert Maltz Վիքիպահեստում |
Ալբերտ Մալց (անգլ.՝ Albert Maltz, հոկտեմբերի 28, 1908[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - ապրիլի 26, 1985[1][2][5][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի գրող։
Ծնվել է հարուստ հրեայի ընտանիքում։ Գրական ասպարեզ է իջել հակաբուրժուական, հակապատերազմական և սուր սոցիալական պիեսներով («Կարուսել», 1932, «Խաղաղություն երկրի կրա», 1934, «Մութ հանքահոր», «Շարքային Հիքսը», 1935)։ Իրական նյութերի հիման վրա գրված «Խորքային աղբյուր» (1940) վեպը նվիրված է Ֆորդի գործարանների բանվորների պայքարին։ Գերմանիայում ֆաշիզմին ցույց տրված դիմադրությունն է «Խաչ և նետ» (1944) վեպի թեման։ 1957 թվականին լույս է ընծայել «Կարճատև կյանքի երկար օրը» սուր դրամատիկական վեպը։ Հայտնի է նաև Մալցի հակաֆաշիստական հրապարակախոսությունը («Գրողը ժողովրդի խիղճն է», «Պատմության դատավճիռը», «Բանտարկվելու նախօրեին»)։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբերտ Մալց» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 164)։ |