Ալբերտ Չարլզ Սմիթ անգլ.՝ Albert Charles Smith | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 5, 1906[1][2] Սփրինգֆիլդ, Մասաչուսեթս, ԱՄՆ[2] |
Մահացել է | մայիսի 23, 1999[1] (93 տարեկան) Հոնոլուլու, ԱՄՆ[3] |
Բնակության վայր(եր) | ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | բուսաբան |
Հաստատություն(ներ) | Սմիթսոնյան ինստիտուտ[2] |
Գործունեության ոլորտ | բուսաբանություն և systematic botany?[4] |
Անդամակցություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
Ալմա մատեր | Կոլումբիայի համալսարան (1933)[2] և Մասաչուսեթսի համալսարան Ամհերստում[2] |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[4] |
Պարգևներ | |
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն) | A.C.Sm. |
Ալբերտ Չարլզ Սմիթ (անգլ.՝ Albert Charles Smith, ապրիլի 5, 1906[1][2], Սփրինգֆիլդ, Մասաչուսեթս, ԱՄՆ[2] - մայիսի 23, 1999[1], Հոնոլուլու, ԱՄՆ[3]), ամերիկացի բուսաբան։
Ալբերտ Չարլզ Սմիթը ծնվել է 1906 թվականի ապրիլի 5-ին Մասաչուսեթս նահանգի Սփրինգֆիլդ քաղաքում։ Նա 1926 թվականին ստացել է բակալավրի աստիճան Կոլումբիայի համալսարանում, իսկ 1933 թվականին՝ փիլիսոփայության դոկտորի կոչում[7][8]։
1928 թվականին նա դարձել է Նյու Յորքի բուսաբանական այգու անձնակազմի անդամ և 1926-1929 թվականներին կատարել է իր առաջին արևադարձային ճանապարհորդությունները դեպի Կոլումբիա, Պերու և Բրազիլիա։
Հետագայում նա հեռացել է Նյու Յորքից՝ դառնալով Հարվարդի Առնոլդ դենդրոպարկի տնօրենը, և աշխատել է այնտեղ մինչև 1948 թվականը, երբ միացել է Սմիթսոնյան ինստիտուտին։
Նա եղել է Բնական պատմության ազգային թանգարանի տնօրենը[9] և նախագահել է մի քանի կարևոր գիտական ընկերություններ, ինչպիսին է, օրինակ, Բույսերի տաքսոնոմիստների ամերիկյան միությունը։
1963 թվականին Ալբերտ Չարլզ Սմիթը սկսել է աշխատել ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայում՝ որպես քարտուղար[10]։ Նա աշխատել է նաև ԱՄՆ-ում և Ֆիջիում[11]։ Ալբերտ Չարլզ Սմիթը զգալի ներդրում է ունեցել բուսաբանության մեջ՝ նկարագրելով բազմաթիվ բույսերի տեսակներ[12]։
Մահացել է 1999 թվականի մայիսի 23-ին։
Ալբերտ Չարլզ Սմիթը ընտրվել է Միացյալ Նահանգների Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ։ Նա մասնագիտացել է պտերազգիների և բույսերի սերմերի ուսումնասիրության մեջ[11][13][14][15]։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբերտ Չարլզ Սմիթ» հոդվածին։ |