|
---|
 |
Անձնական տվյալներ |
---|
Ազգությունը |
իտալացի |
---|
Քաղաքացիությունը |
Իտալիա |
---|
Ծննդյան ամսաթիվ |
ապրիլի 16, 1996(1996-04-16)[1][2] (28 տարեկան) |
---|
Ծննդավայր |
Պարմա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա |
---|
Հասակ |
194 սմ |
---|
Քաշ |
91 կգ |
---|
Դիրք |
հարձակվող |
---|
Ակումբային տեղեկություններ |
---|
Ներկա ակումբ |
Յուվենտուս |
---|
Համար |
- |
---|
Պատանեկան կարիերա |
---|
|
Մասնագիտական կարիերա* |
---|
Տարի |
Ակումբ |
Խաղ |
(Գոլ) |
---|
|
Ազգային հավաքական |
---|
2011—2012
|
Իտալիա (մինչև 16)
|
8 (4)
|
2011—2013
|
Իտալիա (մինչև 17)
|
31 (12)
|
2013
|
Իտալիա (մինչև 18)
|
2 (1)
|
2014—2015
|
Իտալիա (մինչև 19)
|
15 (5)
|
2015—մ.հ.
|
Իտալիա (մինչև 21)
|
19 (2)
|
|
|
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ալբերտո Չերրի (իտալ.՝ Alberto Cerri, ապրիլի 16, 1996(1996-04-16)[1][2], Պարմա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, «Յուվենտուս» ակումբի և Իտալիայի երիտասարդական հավաքականի հարձակվող։
Ալբերտոն 10 տարեկան հասակում ընդգրկվել է «Պարմա» ակումբի համակարգում։ Նա խաղացել է ակումբի մանկական ու պատանեկան տարբեր թիմերում։ Ալբերտոն իր նորամուտը «Պարմա» ակումբի կազմում կատարել է 2013 թվականի մարտի 30-ին՝ «Պեսկարա» ակումբի դեմ խաղում[3][4]։ Նա դարձել է «Պարմա» ակումբի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը խաղադաշտ է դուրս եկել Սերիա Ա-ում։ Նորամուտի պահին նա եղել է 16 տարեկան և 348 օրական[5]։
Ալբերտոն իր նորամուտը Իտալիայի մինչև 16 տարեկանների հավաքականի կազմում կատարել է 2011 թվականին և նրա կազմում անցկացրել ութ հանդիպում՝ առաջնությունում խփելով 4 գոլ։ 2012 թվականին նա կատարել է իր նորամուտն Իտալիայի մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում և թիմի հետ նվաճել արծաթե մեդալ Եվրոպայի մինչև 17 տարեկանների պատանեկան առաջնությունում։ Ալբերտոն այդ մրցաշարում անցկացրել է 4 խաղ։ Եզրափակչի հետխաղյա 11 մետրանոցների ժամանակ Ալբերտոն իրացրել է իր հարվածը, սակայն նրա թիմը զիջել է ռուսներին։
- Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության եզրափակչի մասնակից (1)՝ 2013