Ալեկ Պոպով | |
---|---|
Ծնվել է | հունվարի 16, 1966 |
Ծննդավայր | Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն[1] |
Վախճանվել է | մարտի 22, 2024[2] (58 տարեկան) |
Մասնագիտություն | գրող, սցենարիստ, դրամատուրգ և հրապարակախոս |
Լեզու | բուլղարերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սոֆիայի համալսարան |
Անդամակցություն | Բուլղարիայի գիտությունների ակադեմիա |
Կայք | alekpopov.net |
Ալեկ Վասիլև Պոպով (բուլղար․՝ Алек Василев Попов, հունվարի 16, 1966, Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն[1] - մարտի 22, 2024[2][3]), բուլղար գրող, սցենարիստ։ Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ։
Ալեկ Պոպովը ծնվել է 1966 թվականի հունվարի 16-ին Սոֆիայում՝ 53 տարեկան հասակում։ «Կոնստանտին Կիրիլ Փիլիսոփա» մշակույթի և հին լեզուների ազգային դպրոցն ավարտելուց հետո, բուլղարական բանասիրություն է սովորել Սոֆիայի համալսարանում։
Աշխատել է «Ժողովրդավարություն» թերթի խմբագիր, Գրական ազգային թանգարանի աշխատակից, որից հետո եղել Լոնդոնում Բուլղարիայի դեսպանության մշակույթի կցորդ։
Այժմ Ալեկ Պոպովը Մանկական գրքի տնի տնօրենն ու «Հարազատ խոսք» (բուլղար․՝ Родна реч) թերթի գլխավոր խմբագիրն է։
Բուլղարական PEN ակումբի քարտուղարն է։ Բուլղարիայի գրողների ասոցիացիայի անդամ, 1996-1997 թվականներին՝ ասոցիացիայի քարտուղար։
2012 թվականի հոկտեմբերին Ալեկ Պոպովն ընտրվել է Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ։
Ալեկ Պոպովի պատմվածքներն ու էսսէները թարգմանվել են անգլերեն, հունգարերեն, սերբերեն, չեխերեն, լեհերեն, սլովեներեն, դանիերեն, գերմաներեն, ֆրասներեն, թուրքերեն և ալբաներեն։
Ալեկ Պոպովը ռադիոբեմադրությունների և գեղարվեստական ու վավերագրական ֆիլմերի սցենարների հեղինակ է։ 2001 թվականին բուլղարական հեռուստատեսությունում նկարահանվել է «Чуждите стъпки» ֆիլմը՝ Պոպովի «Мръсни сънища» հավաքածուի համանուն պատմվածքի մոտիվներով։
|