Ալեկու Ռուսո (ռումիներեն՝ Alecu Russo, մարտի 17, 1819(1819-03-17)[1], Քիշնև, Օրգեևի գավառ, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն - փետրվարի 5, 1859(1859-02-05)[1], Յաշ, Վալախիայի և Մոլդովայի միացյալ իշխանություն), մոլդովացի և ռումինացի գրող։
Սովորել է Շվեյցարիայում և Վիեննայում։ Վերադառնալով հայրենիք՝ հարել է դեմոկրատական շարժմանը, մասնակցել Մոլդավիայի, ապա նաև՝ Տրանսիլվանիայի 1848 թվականի հեղափոխական դեպքերին։ Մեզ չհասած «ժիկնիչերուլ Վադրե» (բեմ․ 1846) կատակերգությունում ծաղրվել են իրենց դարն ապրած բարքերն ու սովորույթները։ Ռուսոյի հիմնական ստեղծագործությունը «Ռումինիայի երգը» (1850) քնար ական-հրապարակախոսական պոեմն Է՝ նվիրված ժողովրդի դժվարին ճակատագրին ու նրա ազատասիրական ձգտումներին։ «Կեղծիքի ժայռը», «Սովեժա» և այլ ակնարկներում սուր քննադատության են ենթարկում ֆեոդալիզմի մնացուկները Մոլդավիայում։ «ժողովրդական պոեզիա» (1846), «Մոլդավական Էտյուդ» (1851), «Մտորումներ» (1855) հոդվածները հաստատում են այն միտքը, որ գրականությունը հասարակական կոչում ու նշանակություն ունի։ Ռուսոն եղել է ազգային բանահյուսության հավաքման նախաձեռնողներից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
|
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|