Ալեքս Բուդա | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 7, 1910[1] Էլբասան, Elbasan municipality |
Մահացել է | հուլիսի 7, 1993[1] (82 տարեկան) Տիրանա, Ալբանիա |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և Ալբանիա |
Մասնագիտություն | պատմաբան |
Հաստատություն(ներ) | Տիրանայի համալսարան |
Պաշտոն(ներ) | Ալբանիայի խորհրդարանի պատգամավոր |
Անդամակցություն | Ալբանիայի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Վիեննայի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | ալբաներեն[2][3] |
Ալեքս Բուդա (ալբ․՝ Aleks Buda, սեպտեմբերի 7, 1910[1], Էլբասան, Elbasan municipality - հուլիսի 7, 1993[1], Տիրանա, Ալբանիա), հրեական ծագմամբ ալբանացի պատմաբան։ Ալբանիայի գիտությունների ակադեմիա անդամ և նախագահ։
Ալեքս Բուդան ծնվել է 1910 թվականի սեպտեմբերի 7-ին Էլբասան քաղաքում (այն ժամանակ եղել է Օսմանյան Թուրքիայի տիրապետության տակ, ներկայումս գտնվում է Ալբանիայում)։ Դպրոց հաճախել է Իտալիայի Լեչե քաղաքում։ Միջնակարգ կրթությունն ավարտել է Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում 1930 թվականին[4]։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Վիեննայի համալսարան, որտեղ սովորել է փիլիսոփայություն և գրականություն, բայց առանց համալսարանն ավարտելու վերադարձել է Ալբանիա[5]։
Համալսարանում սովորած լինելով գրականություն՝ Ալեքս Բուդան Ալբանիայում զբաղվել է պատմաբանությամբ[4]։ Նա համարվում է ալբանական հետպատերազմյան պատմագիտության հիմնադիրը[6]։ Բուդան եղել է Ալբանիայի քաղաքական պատմագրության հայտնի ներկայացուցիչներից մեկը Ալբանիայում սոցիալիստական կարգերի տիրապետության ժամանակաշրջանում[7]։ Բուդան եղել է Ալբանիայի գիտությունների ակադեմիայի անդամ, ինչպես նաև դարձել է ակադեմիայի նախագահ[8]։ Որոշ աղբյուրներում նշվում է, որ Ալեքս Բուդան եղել է ալբանացի պետական գործիչ Էնվեր Խոջայի վստահված անձը[9]։ Բուդան եղել է միակ պատմաբանը, որ մասնակցել է Տիրանայում 1972 թվականի նոյեմբերի 20-25-ն անցկացված Ալբաներենի ուղղղագրության համագումարին[5]։
Ալեքս Բուդան մասնակցել է Ազգագրական հետազոտությունների ազգային համաժողովին, որն անցկացվել է 1976 թվականին և նվիրված է եղել Ալբանիայի աշխատանքային կուսակցության հիմնադրման 35-ամյակին։ Բուդան պատկանել է գիտանակնների ու մարքսիստ փիլիսոփաների այն խմբին, ովքեր քննադատել են իրենց ժամանակակից աշխարհում գոյություն ունեցող տեսություններն ու ուղղությունները՝ համարելով դրանք կապիտալիստական ու ռևիզիոնիստական[10]։
Ժամանակակից պատմագրությունը Բուդայի աշխատություններն օգտագործում է որպես ալբանացիների ծագման վերաբերյալ ալբանական վարկածի աղբյուր[11]։ Բուդան պատկանել է այն պատմաբանների թվին, ովքեր ալբանացիներին հաամրում են իլլիրիացիների հետնորդներ՝ նշելով, թե վերջիններիս մասին ոչինչ չի հիշատակվում վեցերորդ դարից (երբ իլլիրիացիները պատմական փաստաթղթերում հիշատակվել են վերջին անգամ) մինչև 11-րդ դար (երբ պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել են ալբանացիները)[12]։ Հիմնվելով ալբանացիների՝ իլլիրիացիներից ծագման վարկածի վրա՝ Ալեքս Բուդան առաջ է քաշել այն գաղափարը, թե ալբանացիները ամենահին ժողովուրդներից մեկն են ոչ միայն Բալկաններում, այլև ամբողջ Եվրոպայում[13]։
Ալեքս Բուդան ալբանացի այն փոքրաթիվ գիտնականներից մեկն էր, որոնք Ալբանիայի կոմունիստական իշխանություններից թույլտվություն էին ստացել օգտվել արտասահմանյան գրականությունից՝ օգտագործելու համար այն գաղափարական ու տեսական նոր ուղղությունների ստեղծման ու դրանք իրենց հայրենակիցների շրջանում տարածման համար[6]։
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{citation}}
: Invalid |ref=harv
(օգնություն)
|