Ալեքս Եմենիջյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 27, 1955 (69 տարեկան) |
Ծննդավայր | Բուենոս Այրես, Արգենտինա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Հարավային Կալիֆոռնիայի համալսարան, Կալիֆորնիայի նահանգային համալսարան (Նորթրիդջ) և Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Մարշալ բիզնեսի դպրոց |
Մասնագիտություն | գործարար |
Աշխատատու | Մետրո Գոլդվին Մայեր և Հարավային Կալիֆոռնիայի համալսարան |
Ալեխանդրո Եմենիջյան (իսպ.՝ Alejandro Yemenidjian, նաև հայտնի որպես Ալեքս Եմենիջյան (անգլ.՝ Alex Yemenidjian), դեկտեմբերի 27, 1955, Բուենոս Այրես, Արգենտինա), «Ամերիկանո Հոլդինգ» ՍՊԸ-ի հիմնադիր և գործադիր տնօրեն։
Ալեքս Եմենիջյանն ազգությամբ հայ է և ծնվել է Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքում։ Նրա մորական տատիկն ու պապիկը ապրել են Օսմանյան կայսրության Վան քաղաքում և հայոց ցեղասպանության ընթացքում գաղթել են Արգենտինա։ Նրա հորական տատիկն ու պապիկը Կոստանդնուպոլսից են և հայոց ցեղասպանության ընթացքում փախել են Հունաստան, որտեղից հետո ի վերջո հաստատվել են Արգենտինայում[1]։ Եմենիջյանի հայրը կոշկակար է եղել Բուենոս Այրեսում[2]։ 1968 թվականին, երբ Ալեքս Եմենիջյանը երիտասարդ էր, նա և իր ընտանիքը տեղափոխվում են Միացյալ Նահանգներ[1][3]։ Սրբոց նահատակաց Ֆերահյան ազգային վարժարանն ավարտելուց հետո[1] Եմենիջյանը ստանում Նորթրիջի Կալիֆոռնիայի պետական համալսարանի բիզնես-կառավարման և հաշվապահության բակալավրի, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի բիզնես հարկման մագիստրոսի աստիճան և Յու-Էս-Սի Մարշալ բիզնեսի դպրոցում եղել է ասպիրանտ[2]։
1997 թվականի ապրիլից մինչև 2005 թվականի ապրիլը եղել է «Մետրո-Գոլդուին-Մայերի» հիմնադիր և գործադիր տնօրենը, իսկ 1997 թվականի նոյեմբերից մինչև 2005 թվականի ապրիլը՝ ռեժիսիորը[3]։
1989-2005 թվականներին Եմենիջյանը եղել է նաև «MGM Resorts International»-ի (ՄԳՄ) (պաշտոնական MGM Grand, Inc. և MGM Mirage Resorts, Inc.) ռեժիսիորը։ 1995 թվականի հուլիսից մինչև 1999 թվականի դեկտեմբերը եղել է ՄԳՄ-ի նախագահը։ Այդ ժամանակաշրջանում «ՄԳՄ»-ում նա նաև այլ պաշտոններ է զբաղեցրել՝ ներառյալ 1995 թվականի հունիսից մինչև 1999 թվականի ապրիլ գործադիր տնօրենի և 1994 թվականի մայիսից մինչև 1998 թվականի հունվարը որպես ֆինանսական գծով գլխավոր պատասխանատուի պաշտոնները։
Եմենիջյանը եղել է Տրասինդա կորպորացիայի տնօրենը և 1990 թվականի հունվարից 1997 թվականի հունվարը «Մետրո-Գոլդուին-Մայերի» և 1999 թվականի փետրվարից մինչև 1999 թվականի ապրիլը «ՄԳՄ»-ի գլխավոր բաժնետերը։
Մինչև 1990 թվականը Եմենիջյանը եղել է «Parks»-ի, «Palmer»-ի, «Turner & Yemenidjian»-ի, լիազորված հանրային հաշվապահների գլխավոր բաժնետերը։ 1977 թվականին նա հիմնել է իր իսկ հաշվապահական ընկերությունը[2]։ Նա վերջապես դարձավ հոլիվուդյան աստղերի հաշվապահ[2][4]։
Եմենիջյանը «Regal Entertainment Group»-ի՝ աաշխարհում շարժանկարների ամենամեծ ցուցադրողի ռեժիսիոր է, «Baron Investment Funds Trust»-ի և ընդհանուր հիմնադրամի հոգաբարձու և « Guess?»-ի՝ նորաձև հագուստի համաշխարհային արտադրողի ղեկավար։
Ալեքս Եմենիջյանն ունի մեկ որդի և մեկ դուստր։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)