Ալեքս Չեռնով անգլ.՝ Alex Chernov | |
---|---|
Ծնվել է | մայիսի 12, 1938 (86 տարեկան) |
Ծննդավայր | Լիտվա |
Քաղաքացիություն | Ավստրալիա |
Կրթություն | Մելբուռնի իրավունքի դպրոց և Melbourne High School? |
Մասնագիտություն | դատավոր և բարիսթեր |
Զբաղեցրած պաշտոններ | Governor of Victoria? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | governor.vic.gov.au |
Alex Chernov Վիքիպահեստում |
Ալեքս Չեռնով (անգլ.՝ Alex Chernov), մայիսի 12, 1938, Լիտվա, ավստրալիացի իրավաբան, դատավոր և փաստաբան, Վիկտորիա նահանգի 28-րդ նահանգապետ (2011-2015), Ավստրալիայի փաստաբանների ասոցիացիայի փոխնախագահ (1986-1987), Ավստրալիայի իրավաբանական խորհրդի նախագահ (1990-1991), Մելբուռնի համալսարանի 20-րդ կանցլեր (2009-2011)[3][4]։
Չեռնովը ծնվել է Լեհաստանի Վիլնո քաղաքում (այժմ՝ Վիլնյուս, Լիտվա)։ Նրա ծնողները ծագումով եղել են ռուս։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Չեռնովների ընտանիքն ապրել է Զալցբուրգում, որտեղ Ալեքսը սկսել է սովորել դպրոցում։ Ալեքսի հայրը մահացել է պատերազմի սկզբում, ըստ որոշ տվյալների՝ նա սպանվել է[5][6])։
1949 թվականին մայրը երկու որդիների Ալեքսի և Վլադիմիրի հետ գաղթել է Ավստրալիա, որտեղ Ալեքսը սովորել է անգլերեն, հաջողությամբ ավարտել դպրոցը և ընդունվել Մելբուռնի համալսարան։ 1961 թվականին նա ավարտել է Մելբուռնի համալսարանը և ստացել առևտրի բակալավրի կոչում։ 1968 թվականին Ալեքսը գերազանցությամբ ավարտել է նույն համալսարանի իրավաբանական բաժինը[5][7]։ Որպես դատավոր 1997 թվականից նա աշխատել է Վիկտորիայի Գերագույն դատարանում։ 2004 թվականին նա ընտրվել է համալսարանի փոխտնօրեն, իսկ 2009 թվականին՝ ռեկտոր։
2011 թվականի փետրվարին Վիկտորիայի վարչապետ Թեդ Բայեն հայտարարել է, որ Ալեքս Չեռնովը կնշանակվի Վիկտորիայի նահանգապետ[8] և կանցնի իր պարտականություններին 2011 թվականի ապրիլին։ 2011 թվականի ապրիլի 8-ին տեղի է ունեցել նրա երդմնակալության արարողությունը։ Նույն օրը նա պաշտոնապես ստանձնել է նահանգապետի պաշտոնը[9] և այն զբաղեցրել է մինչև 2015 թվականի կեսերը։ Նրա իրավահաջորդը եղել է Լինդա Դեսսաուն։
2007 թվականի հունիսին Ալեքս Չեռնովն արժանացել է Ավստրալիայի շքանշանի ասպետի կոչման[10][11]։ 2014 թվականի մայիսին Մոնաշի համալսարանը Չեռնովին շնորհել է իրավագիտության դոկտորի պատվավոր կոչում[12]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքս Չեռնով» հոդվածին։ |