Ալեքս Ռուսսո


Alex Russo
ՍեռԻգական
ՄազերՇագանակագույն
ԱչքերՇագանակագույն
ԱշխատանքՄատուցողուհի
ԾնողներԹերեզա Ռուսսո (մայր), Ջերրի Ռուսսո (հայր)
ՍտեղծողԹոդդ Ջ. Գրիինուալդ

Ալեքսանդրա Մարգարիտա (Ալեքս) Ռուսսո Դիսնեյ ալիքի «Ուեյվերլի Փլեյսի կախարդները» շոուի հորինված կերպարներից մեկն է, ում մարմնավորում է Սելենա Գոմեսը։ 2008 թ. «AOL»-ը նրան անվանել է 20-րդ ամենալավ հեռուստատեսային կախարդը[1][2]։ Սելենա Գոմեսը, ով մարմնավորում է Ալեքսին, այն երկու մարդկանցից մեկն է, ով շոուի բոլոր էպիզոդներում հայտնվում է. մյուսը Դեյվիդ Հենրին է, ով մարմնավորում է Ջասթին Ռուսսոյին։ Կերպարը նաև հայտնվել է «The Suite Life on Deck» շոուում։

Ալեքսը իր դեբյուտն ունեցավ շոուի առաջին էպիզոդում, որտեղ նա իր հորից թույլատվություն խնդրեց մասնակցելու հայտնի խանութի կողմից կազմակերպված վաճառքին։ Ալեքսը չի կարողանում այցելել խանութ, քանի որ կախարդի դասերին պետք է մասնակցի և որոշում է կրկնակել իրեն, որպեսզի կարողանա այցելել խանութ և հորը համոզել, թե իբր դասին է մասնակցում, սակայն իր ծրագիրը ձախողվում է, երբ պարզվում է, որ իր կրկնօրինակը չի կարողանում խոսել, փոխարենը շան նման հաչում է։ Առաջին սեզոնի ընթացքում նման կախարդական անհաջողություններ շարունակում են լինել, չնայած նրան, որ նրանք ստեղծվում են իրավիճակները հեշտացնելու համար։ Ալեքսը հաճախում է Տրիբեկա ավագ դպրոցը՝ հորինված դպրոց, որի իրական վայրում՝ Սալկ գիտությունների դպրոցն է։ Առաջին սեզոնի ընթացում Ալեքսը ամեն ամառ նաև հաճախում է «WizTech» կախարդական դպրոցը։ Ալեքսին հիմնականում կտեսնեք իրենց ընտանեկան ռեստորանում, որի անունը «Waverly Sub Station» է։ Ալեքսը նաև հարաբերությունների մեջ է Ռայլի անունով աշակերտի հետ, սակայն հարաբերությունները ավարտվում են արագորեն, երբ Ռայլին Ալեքսին տեսնում է մեծ քանակությամբ շոկոլադ ուտելուց։ Հարաբերությունները մի փոքր ուշ վերականգնվում են, երբ Ալեքսը համոզում է Ռայլիին, որ ինքն իրենց դպրոցի բասկետբոլլի թիմի հաջողության բանալին է։ Նրանք վերջապես ժամադրվում են սեզոնի ավարտին, որտեղ Ալեքսը ցույց է տալիս իր խանդի զգացողությունը, որն էլ պատճառ է հանդիսանում կրկին բաժանվելուն։ Ալեքսը կենդանացնում է մի մանիկենի, որպեսզի խանդ առաջացնի Ռայլիի մոտ, որն էլ իր հերթին պատճառ է հանդիսանում իրենց միանալու մեջ, սակայն հարաբերությունները երկար չեն տևում և հաջորդ սեզոնին նրանք բաժանվում են կրկին։

Երկրորդ սեզոնը շարունակվում է կախարդանքներով, որոնցից մեկի ժամանակ Ալեքսը ընդգրկում է իրեն դպրոցի ակադեմիական խաղերից մեկում, որը կոչվում էր «Quiz Bowl»: Խաղի ժամանակ Ալեքսը հագնում է տաբատ, որը կոչվում է «Smarty Pants»: Տաբատը ունի յուրահատուկ հատկություն, որը թույլ է տալիս Ալեքսին ունենալ անվերջ գիտելիքներ, սակայն նա տաբատը շատ երկար ժամանակով է հագնում, որի արդյունքում իր ոտքերը դառնում են կմախքի ոտքեր։ Ալեքսի սիրային կապերից մեկը նույնպես իր դեբյուտն է ունենում այս էպիզոդում։ Դին Մորիարտին նոր աշակերտ է, ով ստիպված է լինում օգնել խաղի պատրաստմանը։ Ալեքսի հրապուրանքը Դինի հանդեպ բացահայտվում է իր ոխեմի թշնամի Ջիջիի համար, երբ նա կարդում է Ալեքսի օրագիրը։ Ալեքսը չցանկանալով Ջիջիին հաճույք պատճառել, բացահայտում է իր զգացմունքները բոլորի, ինչպես նաև Դինի, առջև։ Դինը և Ալեքսը խոստովանում են իրենց սերը միմյանց նկատմամբ մրցավազքի ժամանակ և սկսում իրենց հարաբերությունները։

Իրենց հարաբերությունների ժամանակ Ալեքսը հանդիպում է մի ուրիշ տղայի, ով հաճախում է «WizTech» կախարդական դպրոցը։ Տղայի անունը Ռոնալդ Լոնգքեյփ է և նա սիրահարվում է Ալեքսին և կերպարանափոխվում դեպի Դինը, որպեսզի բաժանվի Ալեքսի հետ։ Սա ստիպում է Ալեքսին հարաբերությունների մեջ մտնել Ռոնալդի հետ։ Նա համաձայնվում է Ռոնալդի հետ «WizTech» այցելել, որտեղ և տեսնում է, որ Ռոնալդը առեվանգել է Դինին։ Ալեքսը հասկանում է, որ ինքը սիրում է Դինին և բաժանվում է Ռոնալդի հետ, սակայն Դինը և Ալեքսը կարճ ժամանակ անց բաժանվում են։ Երկրորդ սեզոնի ժամանակ Ալեքսը իր ընկերուհի Հարփերին ասում է, որ ինքն ու իր ընտանիքը կախարդներ են, դարձնելով նրան այն երեք մահկանացուներից մեկը, ով գիտի կախարդների մասին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «AOL – Top TV Witches». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 23-ին.
  2. Greenberger, Robert (2008 թ․ հոկտեմբերի 31). «AOL Picks TV's Best Witches». ComicMix. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 9-ին.