Ալեքսանդր Գրիգորյան (մարզիչ)

Ալեքսանդր Գրիգորյան
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 28, 1966(1966-09-28) (58 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ
 Aleksandr Grigoryan Վիքիպահեստում

Ալեքսանդր Վիտալիի Գրիգորյան (28 սեպտեմբերի, 1966, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլային մարզիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Երևանում։ Վեց տարեկան հասակում տեղափոխվել է Կիսլավոդսկ. Զինվորական ծառայությունը անցել է հետևակային զորքերում Ուկրաինայում և Հունգարիայում[1]։ Առաջին մարզչական փորձը ունեցել է 25 տարեկանում Կիսլավոդսկի ֆուտբոլային ակումբներում, երբ հասկացել է, որ որպես ֆուտբոլիստ լուրջ հաջողությունների չի հասնի[2]։

1999—2009թթ․ աշխատել է կանանց ֆուտբոլային ակումբներում և գրանցել է առավելագույն հաջողություններ։ Ամենամեծ հաջողությունը կախված է Պերմի «Զվեզդա-2005» կանանց ֆուտբոլային ակումբի հետ, որը մարզելով 2007 թվականից սկսած որպես գլխավոր մարզիչ՝ նվաճում է բոլոր հնարավոր ռուսական տիտղոսները և նույնիսկ հասնում է կանանց Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ, որտեղ պարտվում է գերմանական «Դույսբուրգ-2001» ակումբին։

2011 թվականի հունվարից եղել է Մերձմոսկովյան Խիմկիի գլխավոր մարզիչը[3]։

2011 թվականի հոկտեմբերից մինչև 2012 թվականի դեկտեմբերը եղել է Խաբարովսկի «ԲՄԱ-Էներգիա» ակումբի գլխավոր մարզիչը[4]։

2013 թվականին մարզել է Պյատիգորսկի «Մաշուկ-ԿՄՎ» ֆուտբոլային ակումբը[5]։

2013 թվականի հունիսի 7-ին գլխավորել է «Լուչ-Էներգիա» ակումբը[6], ակումբի հետ Գրիգորյանը հասնում է մի շարք հաջողությունների, որոնցից ամենանշանավորը ՖԱԼ-ի Գավաթ 2014 հաղթանակն էր, եզրափակիչում հաղթելով Մոսկվայի Տորպեդո ֆուտբոլային ակումբին։ Այս հաջողությունները նպաստում են պայմանագրի թարմացմանը և 2014 թվականի նոյեմբերի 7-ին Գրիգորյանը երկարաձգում է պայմանագիրը[7], սակայն ակումբի ֆինանսական խնդիրների պատճառով շատ արագ խզում է պայմանագիրը։

2014 թվականի դեկտեմբերի 4-ին գլխավորում է Լենինգրադի մարզի «Տոսնո» ակումբը[8]։

2015 թվականին վերադառնում է Խաբարովսկի «ԲՄԱ-Էներգիա»[9]։

2017 թվականի հունվարի 5-ին նշանակվում է Մախաչկալայի «Անժի» ակումբի գլխավոր մարզիչ[10], որտեղ ևս շատ կարճ կարիերա է ունենում։

Նույն թվականի օգստոսի 16-ին գլխավորում է Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբը[11], բայց հոկտեմբերի 26-ին լքում է ակումբը[12][13]։

Դեկտեմբերի 26-ին դարձյալ գլխավորում է Վլադիվաստոկի «Լուչ-Էներգիա» ակումբը։ Գրիգորյանի նշանակումը առաջացնում է ակումբի որոշ երկրպագուների դժգոհությունը[14], ովքեր մասնավորապես մարզչին ուղղված վիրավորական ուղերձներ պարունակող պաստառներ են բերում մարզադաշտ[15], նա էլ իր հերթին թույլ է տալիս վիրավորական արտահայտություններ երկրպագուների նկատմամբ։ Գրիգորյանի և երկրպագուների հարաբերությունները շատ հետաքրքիր ընթացք են ստանում, երբ երկրպագուները մարզադաշտ են բերում մի աքլոր և նետում մարզչի ուղղությամբ, ուշագրավ է որ դեպքին անդրադարձել են նաև հանրաճանաչ «Վաշինգտոն Փոստ» и «Նյու Յորք Թայմս» օրաթերթերը[16][17][18][19]։

2018 թվականի օգոստոսի 15-ին վերադառնում է կանանց ֆուտբոլ՝ նշանակվելով ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ[20]։

Նույն թվականի ապրիլի 22-ին դառնում է Տամբով քաղաքի «Տամբով»[21] ֆուտբոլային ակումբը[22]։

2019 թվականից գալիս է Հայաստան և ստանձնում «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ղեկը[23][24]։

2021 թվականի մայիսի 20-ից գլխավորում է «Ալաշկերտ» ակումբը, որի հետ էլ ամենաբարձր ցուցանիշներն է գրանցում իր ողջ կարիերայի ընթացքում դառնալով Հայաստանի Բարձրագույն Խմբի 2020-21 առաջնության հաղթող, ինչն էլ հնարավորություն է տալիս Ալաշկերտին բավականին լավ հանդես գալ եվրոգավաթներում՝ դառնալով հայկական առաջին ֆուտբոլային ակումբը, որը հանդես է եկել եվրոգավաթների խմբային փուլում։

2021 թվականի սեպտեմբերի 30-ին կրկին վերադառնում է կանանց ֆուտբոլ և կրկին նշանակվում ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ[25]։ 2022 թվականի հոկտեմբերի 17-ին պայմանագիրը խզվում է, ընդ որում պայմանագրի խզումից մեկ օր առաջ Գրիգորյանը հայտարարում է, թե հույս ունի, որ դա իր վերջին փորձը կլինի կանանց ֆուտբոլում[26][27]։

2023 թվականի մայիսի 17-ից մինչ այժմ գլխավորում է Ռուսաստանի Առաջին Լիգայում հանդես եկող «Կուբան» ֆուտբոլային ակումբը։

«Լադա» (կանանց ակումբ)

«Զվեզդա-2005» (կանանց ակումբ)

«Լուչ-Էներգիա»

«Տամբով»

«Ալաշկերտ»

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երեք աղջիկ[2][28]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Александр Григорян. Интервью (22 ноября 2013 г.) ՅուԹյուբում
  2. 2,0 2,1 ««В 30 лет понял: пить мне нельзя». Александр Григорян — в проекте «Тренеры. Live»». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 18-ին.
  3. «Главный тренер футбольного клуба «Химки» Григорян ушёл в отставку». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
  4. «Новым главным тренером «СКА-Энергии» назначен Александр Григорян». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 11-ին.
  5. «Александр Григорян продолжит работу в клубе «Машук-КМВ»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 8-ին.
  6. Александр Григорян — главный тренер «Луча-Энергии»
  7. «Футбол. Александр Григорян: Продли «Луч» контракт со мной раньше, очков было бы больше» (ռուսերեն). 2014 թ․ նոյեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 13-ին.
  8. «Главным тренером «Тосно» стал Александр Григорян». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.
  9. «Мы обыграли «Спартак» абсолютно заслуженно — главный тренер «СКА-Хабаровска» Александр Григорян (ФОТО) — Новости Хабаровска». www.dvnovosti.ru. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 13-ին.
  10. «Главным тренером «Анжи» назначен Александр Григорян». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 5-ին.
  11. «Григорян возглавил московский «Арарат»». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 17-ին.
  12. «Григорян покинул «Арарат»». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.
  13. ««Арарат» уволил Григоряна за хамскую манеру общения с игроками». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 24-ին.
  14. Анатолий Горсков (2018 թ․ ապրիլի 6). «Григорян и фанаты. История противостояний». «Советский спорт». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 6-ին.
  15. Егор Чернов (2018 թ․ ապրիլի 21). «От Григоряна до Дзюбы. Кого в российском футболе больше всех ненавидят». Спорт-Экспресс. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 11-ին.
  16. Press, Associated (2018 թ․ ապրիլի 16). «Rooster thrown on soccer field in Russia to abuse coach». Washington Post (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 18-ին.
  17. Press, The Associated (2018 թ․ ապրիլի 16). «Rooster Thrown on Soccer Field in Russia to Abuse Coach». The New York Times (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 18-ին.
  18. ««Он за это на 15 суток сядет!» Григорян отреагировал на бросок петухом». Life.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 18-ին.
  19. ««Пронесли тупо под курткой». Фанаты рассказали о метании петуха в тренера «Луча»». Life.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 18-ին.
  20. «Григорян возглавил женскую команду ЦСКА». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
  21. «Лидирующий в ФНЛ «Тамбов» сменил главного тренера, новый наставник — Григорян». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 22-ին.
  22. «Александр Григорян возглавил «Тамбов»!». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 23-ին.
  23. «Григорян возглавил армянский «Урарту»». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 25-ին.
  24. «Александр Григорян покинул пост тренера армянского клуба «Урарту»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 11-ին.
  25. «Григорян возглавил женскую команду ЦСКА». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 1-ին.
  26. «Григорян покинул пост главного тренера женской команды ЦСКА». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 17-ին.
  27. ««Надеюсь, это моё последнее интервью в женском футболе» — Григорян в эфире «Матч Премьер»». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 3-ին.
  28. «Александр Григорян: «Я жене не даю работать — она всё время в декретах»». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 18-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]